Արթուր Հոփկինս (հոկտեմբերի 4, 1878(1878-10-04)[1][2], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - մարտի 22, 1950(1950-03-22)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), քսաներորդ դարասկզբի բրոդվեյյան հանրահայտ թատերական ռեժիսոր ու պրոդյուսեր։ 1912-1948 թվականներին նա պատրաստել և բեմադրել է ավելի քան 80 պիես՝ միջին հաշվով տարեկան ավելի քան երկու պիես, երբեմն նաև սցենարներ գրել և հանդես եկել որպես ռեժիսոր։

Արթուր Հոփկինս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1878(1878-10-04)[1][2]
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Մահացել էմարտի 22, 1950(1950-03-22)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, թատերական պրոդյուսեր և թատերական ռեժիսոր
 Arthur Hopkins (producer) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հոփկինսը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 4-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Դեյվիդի և Մերի Ջեյն Հոփկինս ուելսեցի ամուսնական զույգի տաս զավակներից ամենակրտսերն էր։ Ինքնակենսագրությունը վերնագրված է «Մի միայնակ տղային»[3]։ Նրա դերացանկում ընդգրկված էին ամերիկյան էքսպրեսիոնիստական թատրոնի դրամատուրգների պիեսներ, այդ թվում՝ Էլմեր Ռայսը, Սոֆի Թրիդվելը և Յուջին Օ'Նիլը[4]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո կյանքն սկսել է որպես լրագրող, այնուհետև որոշ ժամանակ աշխատել է որպես թատրերական մամուլի գործակալ։ Սա հանգեցրել է «The Fatted Calf» (1912) պիեսի գրելուն ու 1913 թվականին՝ «Խեղճ փոքրիկ հարուստ աղջիկ» շոուի բեմադրությանը․ այն մեծ հաջողություն է ունեցել ու հիմք դրել նրա Բրոդվեյյան կարիերային։ 1915 թվականի օգոստոսին Արթուր Հոփկինսն ամուսնացել է ավստրալիացի դերասանուհի Եվա ՄակԴոնալդի հետ, որն այդ ժամանակ հայտարարել է, թե թողնում է բեմը, սակայն 1919 թվականին Նատաշայի դերակատարմամբ հանդես է եկել Հոփկինսի «Գիշերային կացարան» պիեսում[5]։

Բրոդվեյի ամենասիրված պրոդյուսերներից էր, հանդիսացել է «Բուրլեսկ» (1927) պիեսի համասցենարիստը, որը նա կրկին բեմադրել է քսան տարի անց, ու այն շարունակել հաղթարշավը 1946 թվականի Սուրբ Ծննդյան օրվանից մինչև 1948 թվականի հունվարը։ 1928 թվականին Մանհաթենի Պլիմութ թատրոնում բեմադրված Ֆիլիպ Բերիի «Արձակուրդ» պիեսի ռեժիսորն էր, որը ներկայացվել է 229 անգամ։ 1946 թվականին բեմադրված «The Magnificent Yankee» ներկայացումը նրա վերջին աշխատանքն էր, որը նույնպես մեծ հաջողություն է արձանագրել։

 
Համֆրի Բոգարտը, Լեսլի Հովարդը և Բեթ Դեյվիսը «Քարացած անտառը» ֆիլմում, 1936 թվական

Հոփկինսի կինը՝ Եվա ՄակԴոնալդը, մահացել է 1938 թվականին[5]։

1944 թվականի ապրիլի 19-ից մինչև 1945 թվականի հունվարի 3-ը NBC ռադիոյում մեկ ժամ տևողությամբ «Արթուր Հոփկինսը ներկայացնում է» դրամատիկ անթոլոգիական ծրագրի պրոդյուսերն էր[6]։

Պրոդյուսերական աշխատանք խմբագրել

The Claw (1922)

Հետագա ընթերցանություն խմբագրել

Anon. (1925 թ․ մարտի 21). «A timid little man». Profiles. The New Yorker. 1 (5): 9–10.
Hopkins, Arthur (1937). To a Lonely Boy. Garden City, New York: Doubleday, Doran and Company.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Your Ancestors by Philip McCord Morse, 1967, Privately Published
  4. «Arthur Hopkins – Broadway Cast & Staff - IBDB». www.ibdb.com.
  5. 5,0 5,1 New York Times (December 2, 1915)
  6. Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). Oxford University Press. էջ 47. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. «Arthur Hopkins Presents, dramatic anthology.»

Արտաքին հղումներ խմբագրել