Արթուր Սերգեյի Աֆրիկյան (նոյեմբերի 15, 1961(1961-11-15)), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, մաքսային ծառայության գեներալ-մայոր։

Արթուր Աֆրիկյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1961(1961-11-15) (62 տարեկան)
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Կրթություն խմբագրել

  • 1984 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1979-1980 թթ. աշխատել է Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում որպես բանվոր։
  • 1980-1982 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1982-1983 թթ. աշխատել է Հուշարձանների վերականգնման հատուկ գիտաարտադրական արվեստանոցում որպես տնտեսագետ։
  • 1983-1990 թթ. աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնում որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, հարկային գլխավոր վերստուգիչ-հարկային տեսչության պետ։
  • 1990-2000 թթ. աշխատել է որպես Էրեբունու, Շահումյանի, Մաշտոցի, Էջմիածնի, Կոտայքի, Խորհրդայինի հարկային տեսչությունների պետ։
  • 2000-2001 թթ. աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների նախարարի խորհրդական։
  • 2001-2002 թթ. աշխատել է որպես ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 2002-2008 թթ. աշխատել է որպես ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ։
  • 2008 թ. հունիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից[1]։
  • 2008 թ. հունիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ[2]։
  • 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից[4]։
  • 2014 թ. մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[5]։

Կոչումներ և դասային աստիճաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. «Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  5. «ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  6. Ա. Ս. Աֆրիկյանին մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում շնորհելու մասին