Արթուր Առուշանյան

ազատամարտիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Առուշանյան (այլ կիրառումներ)

Արթուր Առուշանյան (հոկտեմբերի 1, 1969(1969-10-01), Քարին տակ - հոկտեմբերի 29, 1994(1994-10-29), Քարին տակ, Շուշիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արթուր Առուշանյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1969(1969-10-01)
ԾննդավայրՔարին տակ
Մահացել էհոկտեմբերի 29, 1994(1994-10-29) (25 տարեկան)
Մահվան վայրՔարին տակ, Շուշիի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արթուր Առուշանյանը ծնվել է 1969 թ. հոկտեմբերի 1-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ Մեկ տարի ծառայել է Խորհրդային բանակում, Ուկրաինայում։ Զորացրվելուց հետո աշխատել է Շուշիում որպես լաբորանտ։ Շարժման սկզբից կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, ապա տեղափոխվել է Շուշիի գունդ։ Ակտիվորեն մասնակցել է Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Հադրութի, Մարտակերտի մարտական գործողություններին։ Մահացել է 1994 թ. հոկտեմբերի 29-ին Քարինտակում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել