Արթուր Ապրեսով
Արթուր Ապրեսով (օգոստոսի 6, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2018, Մոսկվա, Ռուսաստան), կինոօպերատոր, պրոդյուսեր, ռազմական լրագրող։
Արթուր Ապրեսով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 6, 1972 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 20, 2018 (46 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կինոօպերատոր, պրոդյուսեր, ռազմական լրագրող |
Կենսագրություն խմբագրել
Արթուր Ապրեսովը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում[1]։ 1988 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Երևան՝ փրկվելով Բաքվի ջարդերից։ 1992 թվականին Երևանում աշխատանքի է անցնել «Ա1+» հեռուստաընկերությունում և գործուղվել Արցախ, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով Արցախյան պատերազմի ընթացքը։ 2008 թվականին եղել է «Ոչինչ չի մնա», 2009 թվականին՝ Տաքսի «Էլի լավ ա», «Երեք ընկեր», 2010 թվականին՝ «Խաչագողի հիշատակարանը» և և այլ ֆիլմերի օպերոտորը։ Որպես ռազմական լրագրող 2007 թվականին մասնակցել է նաև «Մի վախեցիր» ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին։ Արթուր Ապրեսովը որպես օպերատոր, պրոդյուսեր աշխատել է նաև տարբեր հեռուստաընկերություններում։ Ռոման Բաբայանի հետ Մոսկվայում մասնակցել է մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Մահացել է սրտի կաթվածից[2], 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ Մոսկվայում[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «AV Production - Արթուր Ապրեսով»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-03-ին։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Մոսկվայում մահացել է հայտնի կինոօպերատոր Արթուր Ապրեսովը»։ news.am։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Yerevan.Today | Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը»։ yerevan.today։ Վերցված է 2019-08-06