Արթիւր Թարխանեան
![]() |
Հոդվածը Հայերեն Վիքիպեդիայի Արևմտահայերեն բաժնից է։ ֍ Յօդուածը Հայերէն Ուիքիփետիայի Արեւմտահայերէն բաժինէն է։ |
Արթիւր Արտաւազդի Թարխանեան (23 Փետրուար 1932, Երեւան - 7 Ապրիլ 2006[1]), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետութեան միջազգային ակադեմիայի Մոսկուաի մասնաճիւղի (1992), ՀՃԱ (1996) պատուաւոր անդամ։
Արթիւր Թարխանեան
|
|
---|---|
![]() |
|
Ի ծնէ | Արթիւր Արտաւազդի Թարխանեան |
Ծնած է | 23 Փետրուար 1932 |
Ծննդավայր | Երեւան, ![]() |
Մահացած է | 7 Ապրիլ 2006 |
Ազգութիւն | հայ |
Ճիւղ(եր) | ճարտարապետութիւն |
Գործունէութիւն | ճարտարապետ |
Բովանդակություն
ԿենսագրութիւնԽմբագրել
1957 թուականին աւարտած է Երեւանի ճարտարագիտական հիմնարկը։
1957 թուականէն աշխատած է Հայպետնախագիծ հիմնարկին մէջ, 1969-1986 թուականներուն տիպային նախագծման արուեստանոցի ղեկավար, 1990-էն՝ գլխաւոր ճարտարապետ։ 1986-1989 թուականներուն՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թուականէն դասաւանդած է Երևանի ճարտարապետութեան և շինարարութեան պետական համալսարանը, (փրօֆէսոր՝ 1993 թուականէն)։
Արթիւր Թարխանեան, Սպարտակ Խաչիկեանն ու Հրաչ Պօղոսեան միասնաբար կազմեցին յայտնի ճարտարապետական եռեակը:
Համահեղինակներուն հետ Արթիւր Թարխանեանի նախագծերով Երեւանի մէջ կառուցուած են՝
- ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտութիւններու հիմնարկներու մասնաշենքերը (1955-1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհուրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդութեան պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զվարթնոց» օդանաւակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
Արթիւր Թարխանեանը շուրջ 2 տասնեակ յուշարձաններու ճարտարապետն է։
- Մեծ եղեռնի զոհերու հուշահամալիր (Երեւան, 1967)
- Մարտիրոս Սարեանի յուշարձան (Երեւան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմին զոհվածներուն (Դսեղ, Տաթեւ, Բազմաբերդ)
- Շարլ Ազնաւուրի արձանը (Գյումրի, 2001)
- Մարզահամերգային համալիրը (Երեւան), 1983
Արթիւր Թարխանեանը պարգեւատրուել է Երիտասարդ ճարտարապետներու ստեղծագործութեան (1962, 1968), խորհրդային ճարտարապետութեան 1973-1977 թուականներու նուաճումներուն, «Տարուայ լաւագոյն կառույց» (1982, ոսկի շքանշան), «Տարուայ լաւագոյն ստեղծագործութիւն» (1985) համամիութենական ստուգիչներուն դափնեկիր, ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկի, ՀՀ Անանիա Շիրակացիի (1998) շքանշաններով։
Եղած է ՀԽՍՀ Գերագոյն Խորհուրդի պատգամաւոր (1980-1989)։
1997 թուականին Երեւանի Ճարտարապետութեան ազգային թանգարանին մէջ բացուած է Արթիւր Թարխանեանի ստեղծագործութիւններուն ցուցահանդէսը:
ՊատկերներԽմբագրել
-
Մարտիրոս Սարեանի յուշարձան,
Երեւան -
Խորհրդային Հայաստանի 50-ամեակին յուշարձանը, Դիլիջան
-
Շարլ Ազնաւուրի յուշարձանը,
Կումայրի