Արթիկջուր (գետ)
գետ ՀՀ Արագածոտնի մարզում
Արթիկջուր, գետ Արագածոտնի մարզում, Մանթաշ գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արագածի հյուսիսարևմտյան լանջից։ Երկարությունը 26 կմ է, ջրհավաք ավազանը՝ 77 կմ²։ Սնումը հալոցքային է, վարարումը՝ գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Արթիկջուր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 26 կմ |
Ավազանի մակերես | 77 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Մանթաշ |
Տեղակայում | |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։