Արզումանի կամուրջ

կամուրջ

Արզումանի կամուրջ, կամուրջ Սիսիանի շրջանում, Որոտան գետի մոտ, Դարաբաս գյուղի տակ։ Շինվել է 1675 թվականին Հայրապետ վարպետի ձեռքով։ Կառուցման մասին կա արձանագրություն։ Միակամար գեղեցիկ հորինվածք է։ Կամարը շնված է սրբատաշ, իսկ օժանդակ մասերը կոփածո և բոլորովին անտաշ քարերով։ Կամրջի աջ ափը հենված է քարաժայռերի վրա, իսկ ձախը ցածր է եղել և բարձրացված է եղել արհեստական պատնեշով ու թմբով։ Ավանդաբար անվանում են Արզումանի կամուրջ[1]։

Արզումանի կամուրջ
Երկիր Հայաստան
ՏեղանքՍիսիանի շրջան
Տեսակմշակութային արժեք և կամուրջ
Նյութքար
Թռիչքների քանակ1
Կառուցվել է1675 թվական
ԿառուցողՀայրապետ վարպետ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 437 — 992 էջ։