Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արզնի (այլ կիրառումներ)

Արզնի, ածխաթթվական, քլորիդհիդրոկարբոնատւսյին, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Հրազդանի կիրճում՝ ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտ։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Ելքերը կապված են խզումնային խախտումների հետ և Երկրի մակերևույթ են դուրս գալիս հորատանցքերով։ Առաջանում Է բազալտային անդեզիտներով ծածկված նեոգենի աղագիպսաբեր և ցամաքածին նստվածքային ապարներում։ Հանքայնացումը 14, 8 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1, 2 գ/լ, շահագործման պաշարները՝ 1650 մ³/օր։

Արզնի

Քիմիական կազմ խմբագրել

Քիմիական կազմը հետևյալն է՝

CO21․2 M 14.8   T20 °C

Պարունակում Է նաև Fe, Mn, Li, Sr, Br, I և այլ միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններ խմբագրել

Օգտագործվում է սիրտանոթային, ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։

Շշալցում խմբագրել

Շշալցվում Է Բյուրեղականի «Արզնի» հանքային ջրերի գործարանում։ Հանքային ջրի հիմքի վրա 1925 թվականից գործում Է ՀՀ-ում առաջին առողջարանը՝ «Արզնի» առողջարանային համալիրը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։