Արեն Յուրիի Բաբլումյան (դեկտեմբերի 18, 1972, Վանաձոր, Հայաստան), հայ բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր[1], դոցենտ։ 2016 թվականից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ[2]։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ[3]։

Արեն Բաբլումյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1972 (51 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Վանաձոր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-ուրոլոգ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

Կենսագրություն խմբագրել

Արեն Բաբլումյանը ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 18-ին Վանաձոր քաղաքում։ 1989 թվականին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։ 1989-1995 թվականներին ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ 1995-1998 թվականներին ՀՀ ԱՆ ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա։ 1998-2001 թվականներին ՀՀ ԱՆ ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնում անցել է ասպիրանտուրա։

2001-2003 թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ

2003-2011 թթ. ՀՀ ԱՆ ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ

2011 թ. առ այսօր ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դոցենտ

1995-2006 թթ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, ուրոլոգիական կլինիկա, ուրոլոգ

2006-2007 թթ. «Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգիայի բաժնի վարիչ

2007-2016 թթ. «Արմենիա» ՀԲԿ, ուրոլոգիական կլինիկայի ղեկավար

2016 թ. առ այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ[4][5]։

Գիտամասնագիտական գործունեություն խմբագրել

2001 թ․ ասպիրանտուրա՝ «Քրոնիկ պրոստատիտ համախտանիշ, ախտորոշման չափորոշիչներ, մենեջմենթ և բուժման էֆեկտիվության կանխատեսում» թեմայով, ՀՀ ԱՆ ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոն. - պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[6]

2017 թ. դոկտորանտուրա՝ «Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների մոտ դետրուզորի մորֆոֆունկցիոնալ փոփոխությունների դերը վիրահատական բուժման արդյունքների և կյանքի որակի օպտիմալիզացման մեջ» թեմայով - պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[7]։

1998-2017 թթ. Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողովներ - կազմ կոմիտեի անդամ

1998 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Բարսելոնա, Իսպանիա

1998 թ. «Continent Urinary Diversion» միջազգային կոնֆերանս, Ստամբուլ, Թուրքիա

1998 թ. -առ այսօր Հայկական Ուրոլոգիական Ասոցիացիայի ակտիվ անդամ, տնօրեն

1998 թ.-առ այսօր Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի ակտիվ անդամ

2000 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Բիրմինգհեմ, ՄԲ

2008 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային կոնֆերանս, Մոսկվա, ՌԴ

2009 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Բարսելոնա, Իսպանիա

2009 թ. «Տղամարդու առողջություն» առաջին գիտաժողով, Թբիլիսի, Վրաստան - ելույթ

2009 թ. -առ այսօր «Տղամարդու առողջություն» հայ-ռուս-ամերիկյան միության նախագահ

2010 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային կոնֆերանս, Մոսկվա, ՌԴ

2010 թ. «Men’s Health» միջազգային կոնֆերանս, Նիցա, Ֆրանսիա

2011 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Վիեննա, Ավստրիա

2012 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Փարիզ, Ֆրանսիա

2012 թ. «Տղամարդու առողջություն» 8-րդ միջազգային համաժողով և ԱՊՀ երկրների «Տղամարդու առողջություն» թեմայով առաջին կոնգրես – համանախագահ, ելույթ

2012 թ. Մասնագիտական թրեյնինգ «Beyond» ծրագրի շրջանակներում, Մադրիդ, Իսպանիա

2012-2013 թթ. «Beyond» գիտակլինիկական հետազոտության խմբի ղեկավար

2012 թ. Հայակական Ուրոլոգիական Ասոցիացիայի 14-րդ տարեկան ժողով Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի դպրոցի հետ համատեղ - նախագահ

2013 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Միլան, Իտալիա

2013 թ. Մասնագիտական թրեյնինգ «Beside» ծրագրի շրջանակներում, Ֆրանկֆուրտ, Գերմանիա

2014 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային 10-րդ կոնֆերանս, Մինսկ, Բելոռուսիա – կազմ կոմիտե, ելույթ

2015 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային 11-րդ կոնֆերանս, Սոչի, ՌԴ – կազմ կոմիտե, ելույթ

2016 թ Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Մյունխեն, Գերմանիա

2016 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային 12-րդ կոնֆերանս, Կազան, ՌԴ – կազմ կոմիտե, ելույթ

2017 թ. Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի տարեկան գիտաժողով, Լոնդոն, Մեծ Բրիտանիա

2017 թ. «Տղամարդու առողջություն» միջազգային 13-րդ կոնֆերանս, Կիսլավոսկ, ՌԴ – կազմ կոմիտե, ելույթ

2017 թ. Հայակական Ուրոլոգիական Ասոցիացիայի 19-րդ տարեկան ժողով – նախագահ, կազմակերպիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արեն Բաբլումյան». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր - Ամեն ինչ քաղցկեղի մասին». cancer.am.
  3. www.med-practic.com https://www.med-practic.com/arm/2561/%D4%B1%D6%80%D5%A5%D5%B6%C2%A0%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/profile.html. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Արեն Բաբլումյանը նշանակվել է «Հերացի» համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին». med.news.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Արեն Յուրայի Բաբլումյան». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Քրոնիկ պրոստատիտի համախտանիշը, ախտորոշման չափանիշները, մենեջմենտը և բուժման արդյունավետության կանխատեսումը | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայով հիվանդների դետրուզորի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական փոփոխությունների դերը վիրաբուժական բուժման և կյանքի որոկի բարելավման նպատակով | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.