Արեգ Սիմոնյան

հայ մեխանիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արեգ Միքայելի Սիմոնյան (հոկտեմբերի 27, 1939(1939-10-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1988):

Արեգ Սիմոնյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1939(1939-10-27) (84 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1961)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1988)
Ծնողներհայր՝ Միքայել Սիմոնով

Միքայել Զաքարի Սիմոնովի որդին։

Կենսագրություն խմբագրել

Արեգ Սիմոնյանը ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 27-ին, Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1980-1989 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ բաղադրյալ նյութերի կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյի փոխտնօրեն, 1989 թվականից՝ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող[1]։

Աշխատանքները վերաբերում են մետաղների, բաղադրյալ նյութերի սողքի տեսությանը, կառուցվածքներում դրանց կիրառմանը։ Մշակել է միաբյուրեղային կառուցվածքների բյուրեղային առանցքների լավարկային ուղղվածության ընտրության մեթոդ[1]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ (2000)[1]։

Երկեր խմբագրել

  • Некоторые вопросы ползучести, Е., 1999.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 460-461։