Արեգ Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Արմենի Նազարյան (հունիսի 18, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 2019[1], Երևան, Հայաստան), հայ ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, ձայնային ռեժիսոր, մարզիկ, Ոստան Հայոց խմբի հիմնադիրն ու առաջնորդը[2]։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։
Արեգ Նազարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Usta |
Ծնվել է | հունիսի 18, 1964 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մարտի 13, 2019[1] (54 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | Ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր, ռեժիսոր |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 1986-ից |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կապված | Ոստան Հայոց Այաս |
Պարգևներ | |
Կայք | vostanhayots.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1964 թվականի հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981 թվականից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։ 1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թվականից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։
Սկավառակագրություն
խմբագրել- Ոստան Հայոց - Զարթնիր որդյակ (1991)
- Ոստան Հայոց - Քիմերներ (2000)
- Այաս - Earth and Sky Orchestral (2010)
Ֆիլմադարան
խմբագրել- «Պատը» - 1986 թ. (մուլտֆիլմ) ռեժիսոր, մուլտիպլիկատոր
- «Տիկ-Տակ» - 1987 թ. (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Затмение» - 2000 թ. (գեղարվեստական) կոմպոզիտոր
- «Հերոստրատ» - 2001 թ. (գեղարվեստական) հնչյունային ռեժիսոր
- «Միանգամյա օգտագործման դրախտ» - 2002 թ. (մուլտֆիլմ) կոմպոզիտոր, հնչյունային ռեժիսոր
- «Ստեղծում» - 2004 թ. (գեղարվեստական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «700 կմ.+…անհայտություն» - 2005 թ. (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Տերը մեզ հետ» - 2005 (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Կիլիկիա» - 2005 (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Ճանապարհ դեպի օվկիանոս» - 2006 (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Ողջ աշխարհը» - 2006 (հեռուստասերիալ) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Վերադարձ» - 2007 (վավերագրական) սցենարի հեղինակ, ռեժիսոր
- «Ստեղծում-2» - 2008, (վավերագրական) ռեժիսոր
- «Метаморфозы» - 2009, (գեղարվեստական) հնչյունային ռեժիսոր
Պարգևներ
խմբագրել- «Պատվի համար» շքանշան
- «Ծովակալ Իսակով» շքանաշան
- Հայաստանի վարչապետի շքանշան
- «Երկրապահ» շքանշան
- «Ղարաբաղ-մայրական շնորհակալություն» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://news.am/arm/news/500981.html
- ↑ ««Ոստան հայոց» ռոք խմբի կեսն ազատամարտիկներ են. «168 ժամ»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արեգ Նազարյան Արխիվացված 2021-11-27 Wayback Machine