Արեգակնային ժամացույց (Տագանրոգ)

Արեգակնային ժամացույց (ռուս.՝ Солнечные час), տեղադրվել է Տագանրոգում 1833 թվականին, գտնվում է Հունական փողոցում, Դեպալդովսկայա (Քարե) սանդուղքի հարևանությամբ (Հունական փողոցը միացնում է Նավահանգստային փողոցի և Պուշկինի առափնյայի հետ)։ Ժամացույցը համարվում է Տագանրոգի պատմական և ճարտարապետական հուշարձան և տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, որը հաստատվել է 18.11.1992 թվականի № 301 որոշմամբ։

Տեսարժանություն

Таганрог улица Греческая Солнечные часы фото 071.jpg

ՊատմությունԽմբագրել

Արեգակնային ժամացույցը տեղադրվել է 1833 թվականին, Տագանրոգի 6-րդ քաղաքապետ բարոն Օտտո Գերմանովիչ Պֆեյլիցեր-Ֆրանկի օրոք։ 1972, 1990 և 2006-2007 թվականներին իրականացվել է ժամացույցի ռեստավրացիա, որի ընթացքում մի քանի անգամ փոխարինվել է արևացույցը, ինչպես նաև թույլ են տրվել որոշ սխալներ։ Տագանրոգի ժամացույցը համարվում է Ռուսաստանում գործող ամենահին արեգակնային ժամացույցը։

 
Նոր արեգակնային ժամացույց

ՆկարագրությունԽմբագրել

Ժամանակի ցուցիչի դերը կատարում է մետաղյա եռանկյուն կտրվածքով արևացույցը, որի սուր անկյուններից մեկը հավասար է Տագանրոգի աշխարհագրական լայնությանը– հ. լ.47°12'[1]: Արևացույցը ուղղահայաց ամրացված է թվահարթակին, այնպես որ նրա ներքնաձիգը ուղղված լինի երկրի բևեռին (կետ երկնոլորտի վրա, որի շուրջը կատարվում է աստղերի ամենօրյա տեսանելի շարժումը, երկրի իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով)։ Որպես ժամացույցի սլաք ծառայում է թվահարթակի վրա ընկած արևացույցի ստվերի ծայրը։ Հյուսիսային կիսագնդում (այդ թվում՝ Տագանրոգում) կեսօրին այդ ստվերը ուղղված է դեպի հյուսիս։ Ժամացույցը հաշվի չի առնում անցումը ձմեռայինից ամառային ժամանակի և հակառակը։ Նախկինում Տագանրոգի արևային ժամացույցը ցույց էր տալիս իսկական տեղական արևային ժամանակը (որը Տագանրոգի համար 25 րոպե առաջ էր մոսկովյանից), և թվացույցի տվյալների ճշգրտումից հետո տվյալ ժամանակը կարելի էր համապատասխանեցնել մեխանիկական ժամացույցի հետ։ Մի քանի վերականգնումների արդյունքում ներկայումս ճշգրտման անհրաժեշտությունը վերացել է[2] :

Արևային ժամացույցի թվահարթակը փորագրված է 300 կիլոգրամանոց մարմարե սալաքարի վրա, որը տեղադրված է հորիզոնի հարթությանը զուգահեռ։ Թվահարթակի սալաքարը տեղադրված է սամարտյան կրաքարից (խեցեքար) պատրաստված ութանկյուն պատվանդանի վրա։ Թվահարթակի ամբողջ պարագծով փորագրված են 1-ից 12 թվերը միջնական բաժանումներով (մեկ բաժանումը հավասար է 10 րոպեի)։

2000 թվականին «Լեմակս» ընկերության աջակցությամբ Տագանրոգի Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու կենտրոնական մուտքի դիմաց տեղադրվեց նոր արևային ժամացույց։ Ի տարբերություն Քարե սանդուղքի մոտ տեղադրված ժամացույցի, Վ. Ա. Իվանովի կոնստրուկցիայի նոր արևային ժամացույցը ստվերը գցում է հորիզոնի նկատմամբ 47°12' (Տագանրոգի լայնությունը) անկյան տակ տեղադրված սալաքարի վրա։ Դա հնարավորություն տվեց ստեղծել ժամանակի հաշվարկման համաչափ սանդղակ և լրացուցիչ սանդղակի միջոցով կատարել ժամանակի հաշվարկումը ամռանը և ձմռանը։ Սանդղակում նշված է ճշգրտումների գրաֆիկը։ Այս ժամերով հաշվարկման շեղումը կազմում է 1 րոպեից պակաս[3][4]։

ՆկարագրությունԽմբագրել

Ժամացույցի թվահարթակը անսովոր է, դրա վրա փորագրված թվերը հաշվարկված են հատուկ բանաձևով, բացի օրվա ժամերը ցույց տալուց, յուրաքանչյուր ամսվա համար տրվում են ուղղիչ ճշտումներ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներԽմբագրել