Այս հոդվածը հրաբխային տերմինի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արեալ (այլ կիրառումներ)։

Արեալ հրաբխայնություն, բազմաելք հրաբխային ժայթքումներ, որոնք ընդգրկում են մեծ տարածություններ։ Ժայթքման կենտրոնները ներկայացված են գծային և կենտրոնական տիպի հրաբխային ապարատներով։ Հրաբխային կենտրոնները միածին են, այսինքն մեկ կամ մի շարք իրար հաջորդող ժայթքումների արդյունք են։ Արեալ հրաբխայնությունը տարածված է մայր ցամաքների երիտասարդ ու ժամանակակից հրաբխականության մարզերում։ ՀԽՍՀ տարածքում նորագույն հրաբխային ժայթքումները հիմնականում արեալ տիպի էին և ներկայացված էին գլխավորապես ոչ մեծ չափերի լավային ու խարամային կոներով, գծային և կենտրոնական տիպի ժայթքումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18