Արդվինի բարբառ, հայերենի ս (ել) ճյուղի եռաստիճան (բ-պ-փ) անտեղաշարժ բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։

Խոսվել է Արդվին քաղաքում և նրա շրջակա հայաբնակ վայրերում։ Բաղաձայնական համակարգով նման է գրաբարին։ Երկբարբառներ չունի։ Ձայնավորներով հիմնականում նման է արդի գրական լեզվին. հոգնակիներն են՝ էր, նէր, էրօտ, ստան և այլն։ Ունի յոթ հոլով, անկատար դերբայն ունի էլիս, ալիս վերջավորությունները. ներկան կազմվում է օժանդակ բայով՝ գըրէլիս իմ, կարթլիս իմ։

Խոսվել է Արդվին քաղաքի և նրա շրջակա բնակչությունը։ Այժմ խոսում է Սև ծովի կովկասյան ափերին բնակվող հայերի զգալի մասը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 34-35.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն խմբագրել

  • Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե., 1953։
  • Ալավերդյան Ս․, Արդվինի բարբառի հնչյունական բնորոշ առանձնահատկությունները, «ԼՀԳ», 1968, N: 9։
  • Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18