Բացել գլխավոր ցանկը

Արդյունաբերական աշխարհագրություն

Արդյունաբերական շինարարություն, միութենական հանրապետական մինիստրություն, որը ղեկավարում է արդյունաբերական շինարարությունը ՀՍՍՀ-ում։ Ստեղծվել է 1967 թվականի նոյեմբերի 3-ին։ Աշխատանքներ է տանում կապալային կարգով արդ․, քաղաքացիական և բնակարանային կառույցների շինարարության ու շահագործման ուղղությամբ։ 1954 թվականի մայիսից գործել է որպես Քաղաքացիական բնակարանային շինարարության միութենական-հանրապետական, նույն թվականի օգոստոսից՝ Քաղաքային և գյուղական շինարարության հանրապետական, 1957 թվականի հունիսից՝ շինարարության մինիստրություն։ Արդյունաբերական շինարարության մինիստրությունն ունի տեխնիկական, արտադրական, պլանային-տնտեսական վարչություններ, կապիտալ շինարարության, տրանսպորտի, ֆինանսական, դիսպետչերական, վերահսկիչ-վերստուգիչ, քաղաքացիական բնակարանային շինարարության, կապիտալ շինարարության և այլ բաժիններ։ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Սևան, Դիլիջան, Քաջարան, Ջերմուկ և այլ քաղաքներում Արդյունաբերական շինարարությունն ունի շինարարական տրեստներ։ Մինիստրներ են եղել՝ Մ․ Սարուխանյանը (1954-1961), Կ․ Մարությանը (1961—1965), Ս․ Շահնազարյանը (1965—1973)։ 1973 թվականից մինիստր է Կ․ Հակոբյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 13 CC-BY-SA-icon-80x15.png