Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս

Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս (անգլ.՝ Justice League: The Flashpoint Paradox)` 2013 թվականի ամերիկյան անիմացիոն ֆիլմ, միանգամից արձակված վիդեոյում։ Մուլտֆիլմը ստեղծվել է` Flashpoint կոմիքսների կրոսսովեր-շարքի հիման վրա։ DC տիեզերքի օրիգինալ ֆիլմերի տասնյոթերորդ ֆիլմն է։ Ֆիլմին շնորհվել է PG-13 վարկանիշ։ Գոյություն ունեն տարբերակներ` մեկ DVD-ում, հատուկ երկսկավառակներում և Blu-Ray։ Պաշտոնապես, ռուսաց լեզու չի թարգմանվել։ Ինչ վերաբերվում է անվանումին, ապա ավելի ճիշտ է սահմանել, որպես` «Ֆլեշի ժամանակային պարադոքս»։ Բառացի, flashpoint` դա բռնկման կետն է, սահման։ Տվյալ դեպքում, խոսքը ժամանակի մեջ ճանապարհորդության պարադոքսի մասին է։

Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս
անգլ.՝ Justice League: The Flashpoint Paradox
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և film reboot?
Ժանրկինոֆանտաստիկա, մարտաֆիլմ, թրիլեր, միստիկ ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին
Թեմաճանապարհորդություն ժամանակով և timestream?
ԿերպարներՀրաշք կին
Գործողության վայրԼոնդոն և Փարիզ
Հորինված երկիրDC Animated Movie Universe?
Հիմնված էFlashpoint?[1]
Շարքի մասն էDC Animated Movie Universe?[1] և DC Universe Animated Original Movies?
ՌեժիսորՋեյ Օլիվա[2][3]
ՍցենարիստJim Krieg?
ՀնչյունավորումՋասթին Չեմբերս[4], Քևին ՄակՔիդ[4], Մայքլ Բի Ջորդան[4], Քրիստոֆեր Թոմաս Հաուել[4], Ռոն Փերլման[4], Դանա Դիլեյնի[4], Քերի Էլվես[4], Դեննի Հյուսթոն[4], Դի Բրեդլի Բեյքեր, Գրեյ Դելայլ, Ջենիֆեր Հեյլ, Կեվին Կոնրոյ[4], Նաթան Ֆիլիոն[4], Քևին Մայքլ Ռիչարդսոն[4] և Ջեյմս Պատրիկ Ստյուարտ[4]
ՊրոդյուսերԱլան Բրնեթ
ԵրաժշտությունՖրեդերիկ Վիեդման
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Premiere և DC Comics
ԴիստրիբյուտորWarner Home Video
Տևողություն81 րոպե
ՇարքDC Animated Movie Universe?[1] և DC Universe Animated Original Movies?
Թվական2013

Սյուժե խմբագրել

Բարի Ալեն` Երկրի վրա ամենաարագ մարդը։ Շատ տարիներ առաջ նրա մոր` Նորա Ալենին, սպանել է ավազակը։ Տարիներ անց, Բարին դարձել է Ֆլեշ` Ցենտրալ-Սիթիի սուպերհերոս։ Շուտով նա դարձել է «Արդարության Լիգա» թիմի անդամ անդամ։ Մի օր, կռվելով իր ոխերիմ թշնամու` Պրոֆեսոր Զումի հետ, Բարին հասկանում է, որ չի կարող ապրել իր մոր մահը։ Նա վազում է ճանապարհով և ցատկում Արագության Ուժի մեջ ու փրկում իր մորը։ Արթնանալով, Բարին սարսափով հասկանում է, որ ամեն ինչ շրջվել է` նրա մայրը ողջ է և անվնաս, իր հարսնացու` Այրիսը ունի ամուսին և երեխա, նա չունի Արագության Ուժ, «Արդարության Լիգան» այս աշխարհում գոյություն չունի, իսկ միակ թիմի անդամը, որը պաշտպանում է աշխարհը, դա Բեթմենն է։ Պարզվում է, որ Բարին շատ ուժեղ է փոխել իրականությունը` նոր իրականությունում Սուպերմենին բռնել և պահում են իր ուժերը զսպող մենախուցում, Խել Ջորդանը մատանին չի գտել, Հրաշք կինը պատերազմում է Ակվամենի հետ, իսկ Գոտեմ-Սիթիում սպանվել է փոքրիկ Բրյուսը, սակայն, նրա ծնողները ողջ են մնացել։ Բայց եթե, Թոմասը դարձել է սուպերհերոս, թեկուզ և դաժան հնարավություններով, ապա Մարտան դարձել է խենթ Ջոկեր։ Ցենտրալ-Սիթիի էկրաններին ցույց են տալիս, թե ինչպես է քաղաքի նոր հերոս` Քաղաքացի Ցուրտը մարտնչում Կապիտան Բումերանգի հետ։ Նաև հասնում է Հրաշք կնոջ և Ակվամենի միջև պատերազմը, իսկ Կիբօրգը, աշխատելով ԱՄՆ Կառավարության վրա, փորձում է նրանց կանգնեցնել։ Բարին ուղարկվում է Թոմասի մոտ, և նրանք միասին ստեղծում են մի սարք, որը վերադարձնում է Ֆլեշին սուպեր-արագությունը։ Լայնածավալ մարտի ժամանակ, երկու կողմերի միջև հայտնվում է Պրոֆեսոր Զումը, որը իրականության փոփոխումից հետո դարձել է ոմն «պարադոքս»։ Տոունը դաժանաբար ծեծում է Ֆլեշին, բայց նրան սպանում է մահամերձ Բեթմենը։ Փրկված Բարին վերջին ուժերով վազում է Արագության Ուժի մեջ և կանգնեցնում է իր վաղ տարբերակին, որը որոշել է փրկել իր մայրիկին ֆիլմի սկզբում։ Ամեն ինչ վերադառնում է իր տեղը. «Արդարության Լիգան» կրկին պաշտպանում է աշխարհը, իսկ Բարին, Թոմասից հաղորդում է Բրյուսին նամակ, որը Ուեյն-ավագը գրել է իր որդու համար, եթե Բարին իրականությունը նախկին կդարձներ։ Մինչև հոգու խորքը հուզված՝ Բրյուսը շնորհակալություն է հայտնում Բարիին, իսկ նա վերադառնում է Ցենտրալ-սիթին և կրկին պաշտպանում է քաղաքը սուպեր-չարագործներից և հանցագործներից։

Դերերը հնչեցրել են խմբագրել

  • Ջաստին Չեմբերս — Ֆլեշ / Բարի Ալեն
  • Սի Թոմաս Խաուելլ — Էոբարդ Տոուն / Պրոֆեսոր Զում
  • Քևին Մակկիդդ — Թոմաս Ուեյն / Բեթմեն
  • Մայքլ Բ. ՋորդանՎիկտոր Ստոուն / Կիբօրգ
  • Կերի Էլվես — Ակվամեն / Արթուր Կարրի
  • Վանեսսա Մարշալլ — Հրաշք կին / Դիանա Տեմիսկիրցի
  • Նատան Ֆիլլիոն — Կանաչ Լապտեր / Խել Ջորդան
  • Սեմ Դեյլի — Սուպերմեն
  • Քևին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Դանա Դիլեյնի — Լոիս Լեյն
  • Դեննի Հյուստոն — Գեներալ Սեմ Լեյն
  • Սթիվեն Բլում — Լեքս Լյուտոր, Կապիտան Ամպրոպ
  • Ռոն Պերլման — Սլեյդ Ուիլսոն / Դեֆստրոուկ
  • Դի Բրեդլի Բեյկեր — Էտրիգան, Տրիկստեր, Կենտերբերի Կրիկետ
  • Գրեյ ԴեԼիզլ — Նորա Ալեն, Բարի Ալեն՝ մանկության ժամանակ, Մարտա Ուեյն
  • Ջենիֆեր Հեյլ — Այրիս Ալեն, Բիլլի Բետսոն
  • Դեննի Ջեյկոբս — Գրիֆտեր, Կապիտան Ցուրտ
  • Փիթեր Ջեսսոպ — բժիշկ Նուիդիս վուլկո
  • Ալեքսիս Լենգ — Կապիտան Ատոմ
  • Կենդի Մայլո — Պերսեֆոնա
  • Քևին Մայքլ Ռիչարդսոն— ԱՄՆ նախագահ, Ջեյմս
  • Անդրեա Ռոմանո — Դորիս, Ցենտրալ-Սիթիի հաղորդավար
  • Ջեյմս Պատրիկ Ստյուարտ — Սթիվ Տրեվոր, Օրմ Կարրի / Օվկիանոսի տիրակալ, Կապիտան Բումերանգ
  • Հինդեն Ուոլչ — Յո-Յո

Սաունդթրեք խմբագրել

Կոմպոզիցիաների ցուցակ խմբագրել

Թիվ Տրեկի անվանում
01 The Incident
02 Rogue
03 Justice League
04 Mother
05 Sin City
06 The Beginning of the End
07 Inside the Batcave
08 Chased by Amazons
09 Atlantian War
10 Recreation
11 Redux
12 Flash Reborn
13 A Darker Past
14 Hal Jordan
15 Superman
16 Faster Than Bullets
17 The Mission of a Soldier
18 Aquaman’s Army
19 Worlds Collide
20 Aquaman vs. Wonder Woman
21 Thawne’s Play
22 I Changed Something
23 The Fallen
24 The Blood of Hope
25 Last Man Standing
26 Hell of a Messenger
27 This Is Classified
28 Lost Family

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • The World’s Finest
  • ««Justice League: The Flashpoint Paradox»». կայքում DC Comics.