Արդահանի գոգահովիտ, խզումնաճկվածքային իջվածք Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում՝ Կուրի վերին հոսանքի ավազանում։ Տարածքը 150 կմ² է, միջին բարձրությունը՝ 2000-2500 մ։ Լցված է նեոգենի լավաներով և նստվածքային ապարներով՝ եզրավորված լավային դարավանդներով, որոնցից մեկի վրա գտնվում է Արդահան քաղաքը։ Արդահանի գոգահովտի հատակը՝ բուն Արդահանի դաշտը, ճահճապատ հարթավայր է։

Կլիման ցուրտ լեռնային է, տարեկան տեղումները՝ 500-600 մմ, ձնածածկույթը պահպանվում է 100-150 օր։ Լանդշաֆտը մարգագետնատափաստանային է, Կուրի ողողատներում կան բոշխային ճահիճներ և ճահճացած մարգագետիններ, լեռնալանջերին՝ մերձալպյան մարգագետիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։