Արգեոս I (հունարեն՝ Ἀργαῖος, Ἀrgaῖos) կամ Արաեոս[1], ըստ մ․թ․ա 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի՝ Հին Մակեդոնիայի վաղ ժամանակաշրջանի արքաներից և Ալեքսանդր I Մակեդոնացու (մ․թ․ա․ 498–454) նախնիների մեկը[2]։ Ըստ հերթականության՝ Ալեքսանդի նախնիներն էին Ամյունտասը, Ալկետասը, Աերոպոսը, Փիլիպոս I-ը, Արգեոսը և Պերդիկկաս I-ը[3]։ Արգեոսը Արգեադոսների հարստության ներկայցուցիչ էր։ Ըստ Տիտոս Լիվիոսի, Պավսանիասի, Սուդայի, Մարկոս Յուստինոսի, Մակեդոնիայի հիմնադիրը եղել է ոչ թե Արգեոսի հայրը՝ Պերդիկկասը, այլ Կարանոսը[1][2]։

Արգեոս I Մակեդոնացի
հունարեն՝ Ἀργαῖος, Ἀrgaῖos
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի արքա
անհայտ
Նախորդող Պերդիկկաս I
Հաջորդող Փիլիպոս I
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն մակեդոնացի
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր անհայտ է
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր անհայտ է
Վախճանի վայր անհայտ
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Հայր Պերդիկկաս I
Մայր անհայտ
Զավակներ Փիլիպոսա I
Ըստ Պոլիանոսի՝ Արգեոսը հիմնադրել է Դիոնիսոսի դաշտամունքը մենադների հետ մասին[4]

Ըստ 2-րդ դարի պատմիչ Պոլիանոսի՝ Արգեոսը եղել է Հին Մակեդոնիայի առաջին արքան, որը խորամանկությամբ հաղթանակի է հասել իր թշնամիների՝ տավլանտների արքա Գալաուրոսի[5] նկատմամբ՝ օգտագործելով կանանց, որոնք հագնվել էին տղամարդկանց պես և կրում էին ծաղկեպսակներ ու գավազաններ, ինչը սերտորեն կապված է Դիոնիսոսի պաշտամունքի հետ[6][7]։ Հաղթանակից հետո Արգեոսը հիմնադրում է տաճար, որը նվիրված էր Պսևդանորին (Կեղծ-մարդ)[7]։

Միայն Ալեքսանդր I-ի հոր՝ Ամյունտասի մասին են մնացել պատմական արձանագրություններ[2]։ Արգեոսը կառավարել է մ․թ․ա․ 678 թվականին[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Isaac Newton, Larry Pierce, Marion Pierce (փետրվարի 1, 2009)։ Newton's Revised History of Ancient Kingdoms: A Complete Chronology։ New Leaf Publishing Group։ էջ 48։ ISBN 978-0-89051-556-3 
  2. 2,0 2,1 2,2 Michael Gagarin (դեկտեմբերի 31, 2009)։ The Oxford Encyclopedia of Ancient Greece and Rome։ Oxford University Press։ էջ 229։ ISBN 978-0-19-517072-6 
  3. Հերոդոտոս, 8․ 139
  4. Thomas H. Carpenter, Christopher A. Faraone (1993)։ Masks of Dionysus։ Cornell University Press։ էջ 262։ ISBN 978-0-8014-2779-4 
  5. Polyaenus (1994)։ Stratagems of War: Books I-V։ Ares։ էջ 315 
  6. Joseph Roisman, Ian Worthington (հուլիսի 7, 2011)։ A Companion to Ancient Macedonia։ John Wiley & Sons։ էջեր 432–։ ISBN 978-1-4443-5163-7 
  7. 7,0 7,1 Mark William Padilla (1999)։ Rites of Passage in Ancient Greece: Literature, Religion, Society։ Bucknell University Press։ էջեր 185–։ ISBN 978-0-8387-5418-4 
  8. The Lincoln Library of Essential Information։ Frontier Press։ 1949։ էջ 585։ «678» 
  9. Synchronology of the Principal Events in Sacred and Prefane History: From the Creation of Man, to the Present Time։ S. Hawes։ 1869։ էջ 39։ «678 Argaeus, first king of Macedon.» 

Աղբյուրներ խմբագրել

Նախորդող:
Պերդիկկաս I
Արգեոս I
Մակեդոնիայի արքա

թվերն անհայտ են
Հաջորդող:
Փիլիպոս I