Արգաուս (նաև՝ Արագավան, Արգաս, Արգավան, Արգաութ, Արգաուն, Արկա), քաղաք Փոքր Հայքում, Մելիտենե քաղաքից 40 կմ հյուսիս, Եփրատի աջ կողմում[1]։

Քաղաք
Արգավան
Արգաուս
Վարչական տարածքՓոքր Հայք, Հռոմեական կայսրություն, Բյուզանդական կայսրություն

Հիշատակություն խմբագրել

Բյուզանդական աղբյուրներում հիշատակվում է Արգաուս, Արգաութ, Արգաուն ձևերով, որոնց տարընթերցմամբ հետագայում առաջացել են քաղաքի Արգաս և Արկա անվանումները։ Արգաուսը նույնացվում է նրա տեղում գտնվող նոր ժամանակների Արգովան (Արգուվան) բնակավայրի հետ, որը նրա հին՝ Արգավան, Արագավան անվան հավանական տարընթերցումներից և աղավաղումներից է[1]։

Պատմություն խմբագրել

Արգաուսը նաև հիշատակվում է որպես սովորական բնակավայր և բերդ (ամրոց)։ 4-րդ դարում՝ Բյուզանդական տիրապետության ժամանակ մտնում էր Երկրորդ Հայքի, իսկ 6-րդ դարում՝ Հուստինիանոս Ա-ի օրոք, Երրորդ Հայքի մեջ։ 4-րդ դարի վերջերին այն Երկրորդ Հայքի նշանավոր քաղաքներից մեկն էր, իսկ մինչև 855 թվականը Արգաուսը և Աբարա (Սմարա) գյուղը Բյուզանդիայի դեմ Պավլիկյանների վարած հարձակումների կենտրոններից էր։ Պատերազմական ընդհարումների ժամանակ Արգաուսը ամուր հենակետերից էր։ Արգաուսը կործանվել է Պավլիկյանների դեմ բյուզանդական Բարսեղ Ա Մակեդոնացի կայսեր ձեռնարկած արշավանքների ժամանակ՝ 872 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 404 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 706