HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արբիտրաժ (այլ կիրառումներ)

Արբիտրաժ, տնտեսագիտությունում և ֆինանսներում երկու և ավելի շուկանների միջև գների տարբերություններից օգուտ ստանալու պրակտիկա, որի ընթացքում տարբեր շուկաներում առկա գներից անհատը կարողանում է իր համար գեներացնել շահույթ։ Գիտական տեսանկյունից արբիտրաժը գործարք է, որի դեպքում որևէ հավանական կամ ժամանակավոր վիճակում բացասական հոսք չկա, և առնվազն մեկ հավանական դեպքում կա դրական հոսք. Պարզ ասած, այս գործարքի ծախսերից հետո ռիսկից զերծ շահույթի հնարավորությունն է առաջանում։ Օրինակ, արբիտրաժային հնարավորությունը առկա է այն դեպքում, երբ հնարավոր է ակնթարթորեն ինչ-որ բան գնել ցածր գնով և վաճառել այն ավելի բարձր գնով։

Սկզբունքային և գիտական կիրառության դեպքում` արբիտրաժը ռիսկերից զերծ է․ ընդհանուր օգտագործման դեպքում, ինչպես վիճակագրական արբիտրաժում, այն կարող է առնչվել «ակնկալվող» շահույթին, չնայած հնարավոր ենմ որ կորուստներ տեղի ունենան, և գործնականում միշտ կան ռիսկեր, որոշներն աննշան են (օրինակ՝ գների տատանումներից ավելի ցածր շահույթ ստանալը), որոշները հիմնական (օրինակ՝ արժույթի կամ ածանցյալ գործիքի արժեզրկումը)։ Ակադեմիական օգտագործման դեպքում արբիտրաժ հասկացվում է «մեկ» ակտիվի կամ «նույնական» դրամական հոսքերի գների տարբերությունների օգտագործում. ընդահնուր դեպքում, այն նաև օգտագործվում է նշելու «նմանօրինակ» ակտիվների տարբերությունները (հարաբերական արժեքի կամ կարճ վաճառքի դեպքում)։

Արբիտրաժի մասնակից մարդը կոչվում է արբիտրաժոր[1]։

Արբիտրաժի շնորհիվ տարբեր շուկաներում նույն ապրանքների գները ձգտում է իրար մոտենալ։

ԾագումԽմբագրել

Արբիտրաժ բառը ծագել է ֆրանսերենից և վերագրվում էր արբիտրաժի կամ արբիտրաժային դատարանին։ (Ժամանակակից ֆրանսերենում « arbitre»-ը սովորաբար նշանակում է մրցավար)։ Այս իմաստով, այն առաջին անգամ սահմանվել է 1704 թվականին Մաթեո Դե լա պորտեյի կողմից իր « La science des négociants et teneurs de livres» տրակտատում՝ որպես տարբեր փոխարժեքների դիտարկելով՝ արժույթի փոխանակման համար առավել շահավետ թողարկված և պահպանված տեղեր գտնելու համար[2]։

Պարատոմսերի համար արբիտրաժից զերծ մոտեցումԽմբագրել

Սա վերաբերում է եկամուտ ունեցող ֆինանսական գործիքներիի գնահատման մեթոդին՝ ապագա դրամական հոսքերը դիսկոնտելով բազմակի դիսկոնտավորման տոկոսադրույքերի միջոցով։ Այսպիսով, ավելի ճշգրիտ գին կարող է ստացվել, եթե գինը հաշվարկվում է ներկայիս արժեքով։ Արբիտրաժից զերծ գները օգտագործվում են պարտատոմսերը գնահատելու և ներդրողների համար բացահայտելու արբիտրաժի հնարավորություններ։

Պարտատոմսերի գինը գնահատելու համար նրա դրամական միջոցներից յուրաքանչյուրը կարող է համարվել որպես երկար մարման ժամկետ ունեցող առանձին դրամական միջոցների հոսք, որոնք հանդիսանում են առանձին դրամական հոսքի հիմնական գումարը։ Քանի որ դրամական միջոցների հոսքերը տրամադրվում են հետագա ժամանակահատվածների ընթացքում, դրանք պետք է բերվեն ներկա արժեք։ Ներկա արժեքի մոտեցման դեպքում դրամական միջոցների հոսքերը դիսկոնտավորվում են մեկ տոկոսադրույքով`պարտատոմսերի գինը որոշելու համար։ Արբիտրաժից զերծ գնագոյացման դեպքում օգտագործվում են մի քանի դիկոնտավորման տոկոսադրույքներ։

Ներկա արժեքի մոտեցումը ենթադրում է, որ մինչև մարման ժամկետը պարտատոմսերի եկամտաբերությունը կմնա անփոփոխ։ Սա պարզեցված մոդել է, քանի որ տոկոսադրույքները կարող են տատանվել հետագայում, ինչը, իր հերթին, կարող է ազդել պարտատոմսերի եկամտաբերության վրա։ Այդ իսկ պատճառով դիսկտոնի տոկոսը կարող է տարբեր լինել յուրաքանչյուր կանխիկ հոսքի համար։ Յուրաքանչյուր կանխիկ հոսք կարող է համարվել որպես զրոյական կուպոնով արժեկտրոն, որի մարման ժամկետին վճարվում է ամբողջ գումարը։ Օգտագործված զեղչի դրույքաչափերը պետք է լինեն բազմակի զրոյական կուպոնով պարտատոմսեր նույն մարման ժամկետով, որոնք համընկնում են յուրաքանչյուր կանխիկ հոսքի ժամանակահատվածի հետ և ունեն նույն ռիսկը, որքան գնահատված գործիքը։ Բազմաթիվ դիկսոնտավորման տոկոսադրույքեր օգտագործելիս՝ արբիտրաժից զերծ գինը զեղչված կանխիկ հոսքերի գումարն է։ Արբիտրաժից զերծ գինը նշանակում է այն գինը, որի ժամանակ հնարավոր չէ տեղի ունենա արբիտրաժ։

Զրոյական արժեկտրոնային պարտատոմսերով ստացված մի քանի դիսկոնտավորման տոկոսադրույքերի օգտագործման և կանխիկ հոսքով նմանատիպ պարտատոմսերի դիկոնտավորման միջոցով դրանց գինը գտնելու գաղափարը բխում է եկամտաբերության կորից։ Եկամտաբերության կորը տարբեր ժամկետայնությամբ նույնատիպ պարտատոմսերիի եկամտաբերության կորն է։ Այս կորը կարող է օգտագործվել շուկայում ակնկալվող միտումները տեսնելու համար, թե հետագայում ինչպես կփոխվեն տոկոսադրույքները։ Արբիտրաժից զերծ պարտատոմսերի գնի առկայության դեպքում ստեղծվում է տարբեր մարման ժամկետով նմանօրինակ զրոյական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորը։ Եթե կորը ստեղծվեր գանձապետական արժեթղթերով տարբեր մարման ժամկետներով, ապա նրանք կառանձնացվեն իրենց արժեկտրոների վճարներից՝ բութսթռափինքի միջոցով։ Սա պարտատոմսերերի վերափոխումն է զրոյական արժեկտրոնային պարտատոմսերի։ Այս զրոյական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերությունն այնուհետև ներկայացվում է գծապատկերով ժամանակը`x- առանցքի երկայնքով և եկամտաբերությունը y- առանցքի երկայնքով։

Քանի որ եկամտաբերության կորը ցույց է տալիս շուկայի սպասելիքները, թե ինչպես կարող են եկամտաբերությունը և տոկոսադրույքները տեղաշարժվեն, արբիտրաժից զերծ գների մոտեցումը ավելի իրատեսական է, քան միայն մեկ դիսկոնտային դրույքաչափ օգտագործելը։ Ներդրողները կարող են օգտագործել այս մոտեցումը պարտատոմսերի և նրանց գների միջև անհամապատասխանություններ գտնելու համար, որը հանգեցնում է արբիտրաժի հնարավորության։ Եթե արբիտրաժից զերշ գնագոյացման մոտեցմամբ գնահատված պարտատոմսը պարզվի, որ շուկայում ավելի բարձր գներ ունի, ապա ներդրողը կարող է ունենալ հետևյալ հնարավորությունները.

  1. Ներդրողը կատարում է կարճ վաճառք 1 պահին
  2. Ներդրողը ընդունում է երկար դիրք զրո կուպոնով պարտատոմսերի նկատմամբ՝ ստեղծելով համապատասխան եկամտաբերության կոր և առանձնացնելով և վաճառելով որևէ արժեկտրոնային վճարում t1 պահին
  3. Քանի որ t>t1 գների տարբերությունը ժամանակի ընթացքում կնվազի։
  4. Ժամկետի ավարտից հետո դիրքը կփակվեն հավասարության շնորհիվ և ներդրողը շահույթ կունենա։

Եթե գնահատման արդյունքում կստացվի հակառակ դեպքը, ապա պարտատոմսերի նկատմմաբ ներդրողը կգրավի հակառակ դիրքերը։ Այս արբիտրաժային հնարավորությունը գալիս է այն ենթադրությունից, որ նույն հատկություններով պարտատոմսերի գները կփակեն միմիանց մարման ժամկետին։ Սա կարելի է բացատրել շուկայի արդյունավետության կանոնով, որն ասում է, որ արբիտրաժային հնարավորությունները, ի վերջո, համապատասխանաբար կբացահայտվեն և կշտկվեն։ T 1 պահից պարտատոմսերի գները կսկսեն մոտենալ միմյանց՝ ի վերջո t T պահին նույնը դառնալով։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «արբիտրաժ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։