Արա Սողոմոնյան
Արա Դավիթի Սողոմոնյան (դեկտեմբերի 12, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 1961), թատրոնի և կինոյի հայ դերասան։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1929 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 1961 (31 տարեկան) |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1952) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն |
Կենսագրություն
խմբագրելԱրա (Արիկ) Սողոմոնյանը ծնվել է 1929 թվականին դեկտեմբերի 12-ին Երևանում, ջութակահար Դավիթ Հովհաննեսի Սողոմոնյանի և դաշնակահար Եվգենյա Արկադիի Խոսրովյանի ընտանիքում[1]։
1952 թվականին ավարտել է Լենինգրադի Օստրովսկու անվան պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինը (պրոֆեսոր Լ.Ֆ. Մակարևի արվեստանոց): Աշխատել է Լենինգրադի պետական մարզային դրամատիկական թատրոնում, Գերմանիայում Խորհրդային ուժերի դրամատիկական թատրոնում, Երեւանի Կ.Ս.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում[1]։
Ամուսնացած է եղել անվանի դերասան Արշակ Բուրջալյանի դստեր՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհի Մագդա Բուրջալովայի հետ։ Միասին բնակվել են Կամոյի (Հին Երևանցու) փողոցի անկյունային քառահարկ շենքում։
Վաղամեռիկ դերասանը հասցրել է նկարահանվել Հայֆիլմի մի քանի ֆիլմերում։ Ժողովրդի կողմից հատկապես սիրվել է Առաջին սիրո երգը ֆիլմում նրա կերտած սիրահար հեռագրիչ Օնիկի կերպարը[1]։
Դերերը կինոյում
խմբագրել- Անձամբ ճանաչում եմ - 1957 - Շանշիաշվիլի
- Առաջին սիրո երգը - 1958 - Օնիկ
- Նրա Երևակայությունը (Սթափ գինի) - 1959 - Արտո
- Հյուսիսային ծիածան - 1960 - Խաչատուր Աբովյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ара Согомонян - KinoExpert.ru - Энциклопедия кино». www.kinoexpert.ru. Վերցված է 2024-12-31-ին.