Արա Մաթևոսյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Մաթևոսյան (փետրվարի 26, 1948(1948-02-26), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2008

Արա Մաթևոսյան
Ծնվել էփետրվարի 26, 1948 (76 տարեկան)
ԾննդավայրԼենինական, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արա Մաթևոսյանը ծնվել է 1948 թվականին Լենինականում։ 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Զավեն Տատինցյանի արվեստանոց)։ 1970-1980 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1980-1988 թվականներին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։ 1988 թվականից աշխատում է Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ[1][2]։

Դերեր խմբագրել

  • Պերսինե՝ «Ռոմանտիկները»
  • Պավել՝ «Ռոմեո, Ջուլիետ և խավար»
  • Լեոնիդ՝ «Երջանկություն որոնելիս»
  • Մովսիսյանց՝ «Խաթաբալա»
  • Ռոմի Օլեսկ՝ «Եվ այդ երիտասարդը ես եմ»
  • Կիրիլ՝ «Մոսկովյան արձակուրդներ»
  • Լևոն՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Սուտ խոսքեր՝ «Ամպեր»
  • Ծերունի՝ «Հրեշը լուսնի վրա»
  • Դեսպան, Սենեկապետ՝ «Քաջ Նազար»
  • Վանունի՝ «Վերջին ուսուցիչը»
  • Կոճակ Անդո՝ «Դպրոցական կատակերգություն»
  • Ուրվական՝ «Համլետ»
  • Ալֆրեդ Դուլիթլ՝ «Էլիզա»
  • Թագավոր՝ «Բրեմենյան երաժիշտներ»
  • Սենեկա՝ «Ներոն և Սենեկա»
  • Քահանա` «Մեր թաղը(Սաքուլն ուխտ գնաց)»
  • Թագավոր` «Ջրահարսը»

Նկարահանվել է՝ «Սպանության գինը» գեղարվեստական ֆիլմում, «Եվ այսպես էլ ապրում ենք» սերիալում, «Ընտանեկան պատմություններ» հեռուստաշարքում։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար», 2011 թ.
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արա Մաթևոսյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Արա Մաթևոսյանի մասին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի կայքում(չաշխատող հղում)