Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատ, հիդրոկարբոնատ-սուլֆատային, կալցիում-նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի քաղաքի շրջակայքում։ Առաջանում է էոցենի ապարներում (մերգելներ, կրաքարեր)։ Ելքերը կապված են Մերձարաքսյան տեկտոնական խախտումների հետ։ Հանքայնացումը մինչև 4 գ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 2, 3 գ/լ, շահագործման պաշարները՝ 723 մ³/օր։

Արարատ

Քիմիական կազմԽմբագրել

Քիմիական կազմը հետևյալն է՝

CO22․3 M 3․7   T21 °C

Պարունակում է նաև Fe, Zn, B, F, Sr, Pb միկրոտարրեր։

Ջրաբուժական հատկություններԽմբագրել

Ջրաբուժական հատկություններով նման է Կիսլովոդսկի «Դոլոմիտային Նարզան» հանքային ջրին։

Օգտագործվում է քրոնիկ, ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, աղիքային, լյարդի հիվանդությունների դեպքերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։