Արարատ Առստամյան

ազատամարտիկ
(Վերահղված է Արարատ Առուստամյանից)

Արարատ Առստամյան (3 նոյեմբերի, 1973, Ստեփանակերտ - 3 հունիսի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արարատ Բորիսի Առստամյան
3 նոյեմբերի, 1973 - 3 հունիսի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Արարատ Առստամյանը ծնվել է 1973 թ. նոյեմբերի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Երբ Արցախում սկսվել է չհայտարարված պատերազմը, կամավորագրվել է թիվ 1 վաշտին, այնուհետև՝ «Ցեղակրոնների» ջոկատին։ Մասնակցել է պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. հունիսի 3-ին՝ Նախիջևանիկից ավտոմեքենայով վերադառնալիս, Հարավ գյուղի մոտ, ականի պայթյունից։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել