Արարատ Այվազյան

հայ խմբագիր, բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Լևոնի Այվազյան (1923, Առատաշեն, Հայաստան - 1967), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Արարատ Այվազյան
Ծնվել է1923
ԾննդավայրԱռատաշեն, Հայաստան
Վախճանվել է1967
Մասնագիտությունբանաստեղծ և խմբագիր
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Արարատ Այվազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վաղարշապատի շրջանի (այժմ՝ Արմավիրի մարզ) Ներքին Զեյվա (այժմ՝ Առատաշեն) գյուղում։ Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ 1939 թվականին ավարտել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանը, 1955 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1939-1940 թվականներին ուսուցիչ է եղել Ներքին Զեյվայի դպրոցում։ 1940-1943 թվականներին աշխատել է որպես հաշվետար։ 1944-1950 թվականներին Ներքին Զեյվա գյուղի ակումբավարն էր, 1955-1957 թվականներին՝ ուսուցիչ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ 1957-1960 թվականներին «Էջմիածնի կոլտնտեսական» թերթի պատասխանատու քարտուղարն էր։ 1960-1962 թվականներին Էջմիածնի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի խմբագիրը, 1962-1967 թվականներին՝ նույն թերթի խմբագրի տեղակալն ու կուսակցական կյանք բաժնի վարիչը։

Ռուսերեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն՝ «Գյուղի առավոտը»։ Մահացել է 1967 թվականին[1]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Թովչանք, Երևան, Հայպետհրատ, 1948, 58 էջ։
  • Գյուղի առավոտը, Երևան, Հայպետհրատ, 1955, 83 էջ։
  • Արաքսի այս ափին, Երևան, 1959, 166 էջ։
  • Հողի ու խաղողի երգեր, Երևան, «Հայաստան», 1967, 138 էջ։
  • Մինուճարը, Երևան, «Հայաստան», 1968, 29 էջ։
  • Կապույտ աղբյուր, Երևան, «Հայաստան», 1970, 279 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 42-43.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Այվազյան» հոդվածին։