Արագետ
գետ Հայաստանի Արագածոտնի մարզում
(Վերահղված է Արայի գետից)
Արագետ, Արայի գետ, Ղարաջորան, Չալիձոր, գետ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2700 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, Բուժական գյուղի շրջակայքում ընդարձակվում է՝ վերածվելով կանիոնի։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (73%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,4 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է[3]
Արագետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 17 կմ |
Ավազանի մակերես | 64 կմ² |
Ջրի ծախս | 0,4 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկունյաց լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Հրազդան |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Եղանց |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ և Կոտայքի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 380 — 992 էջ։
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՀՐԱԶԴԱՆԻ ԳԵՏ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈւՄ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |