Արայիկ Հարությունյան (արաբագետ, քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Էդուարդի Հարությունյան (սեպտեմբերի 2, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արաբագետ, կուսակցական-քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար (2018-2020[2])[3][4][5][6][7][8]: ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (2020-ից)
Արայիկ Հարությունյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
09.06.2017 - 11.05.2018 | ||||
| ||||
11.05.2018 - 01.06.2019 | ||||
| ||||
01.06.2019-ից - 23.11.2020 | ||||
| ||||
25.11.2020-ից | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | արաբագետ և քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 2, 1979 (41 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
ԿրթությունԽմբագրել
Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում[9]: 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան[10]։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին - 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է[11]:
2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար:
2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:
2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։
2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր:
2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։
2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է[12]:
Քաղաքական գործունեությունԽմբագրել
2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում[փա՞ստ]։
2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ[13]:
2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ[14]:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[15][16]:
2018 թվականին մասնակցել է Թավշյա հեղափոխությանը[17]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[1][18][19][20][21][22]:
Գործունեությունը ՀՀ կառավարությունումԽմբագրել
2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է կրթության և գիտության նախարար։
2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։
2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 23-ը աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
2020 թվականի նոյեմբերի 25-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. նրան փոխարինում է Վահրամ Դումանյանը»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-23
- ↑ Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- ↑ Արայիկ Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
- ↑ Արայիկ Հարությոնյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- ↑ Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- ↑ Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- ↑ Արայիկ Հարությունյան. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
- ↑ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կենսագրությունը
- ↑ «Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն»
- ↑ Արայիկ Էդուարդի Հարությունյան
- ↑ 2014 թ. ԹԻՀԿ ընդհանուր ժողովն ընտրել է նոր Խորհուրդ և նոր անդամներ
- ↑ Արայիկ Հարությունյան
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել
- ↑ «Ելք»-ն ամեն ինչ անելու է քաղաքացու տված ձայնը պահելու համար:
- ↑ «ԵԼՔ» դաշինք. Արայիկ Հարությունյան
- ↑ Անհրաժեշտ է պահպանել երկու կարևոր կանոն. Արայիկ Հարությունյան
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը