Արայիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)

հայ քաղաքական գործիչ

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Տես այս քննարկումը»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան(այլ կիրառումներ)

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), որը հայտնի է նաև Վարչապետ մականվամբ, խոշոր գործարար[1] [2], կուսակցական[3][4], պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։

Արայիկ Հարությունյան
հայ․՝ Արայիկ Հարությոնյան
Arayik Harutyunyan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 14, 1973(1973-12-14) (46 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Արցախ
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Արցախի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԼեռնային Ղարաբաղի վարչապետների ցանկ
Քաղաքական կուսակցությունԱզատ Հայրենիք
ԵրեխաներԱմուսնացած է, ունի երեք զավակ։
Arayik Harutyunyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

ԿրթությունԽմբագրել

  • 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
  • 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
  • 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։

ԳործունեությունԽմբագրել

  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
  • 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
  • 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
  • 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
  • 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր:
  • 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
  • Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
  • Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
  • ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։
  • 2017թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:
  • Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար:
  • 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:
  • Համարվում է 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու[փա՞ստ]:

Մեղադրանքներ քրեական գործունեության վերաբերյալԽմբագրել

Համաձայն քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը համատեղ կառավարման տարիներին անօրինական կերպով կառուցել են բազմաթիվ հէկեր, գրեթե ամբողջությամբ խողովակների մեջ վերցնելով Արցախի բազմաթիվ գետեր, թողնելով առանց ջրի բնությունը և բնակիչներին, խոչընդոտելով Արցախի վերաբնակեցման ծրագրի իրականացմանը[6]: Քանանյանի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը 2020 թվականի Արցախում համընդհանուր ընտրությունների տեղական քրեական օլիգարխիայի գլխավոր ներկայացուցիչն է[7]:

Կոչումներ և պարգևներԽմբագրել

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի:

ԾանոթագրություններԽմբագրել