Արամ Քոչարյան (կոմպոզիտոր)

հայ կոմպոզիտոր, երաժշտագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Քոչարյան (այլ կիրառումներ)

Արամ Կարապետի Քոչարյան (հոկտեմբերի 1, 1903(1903-10-01) - սեպտեմբերի 5, 1977(1977-09-05), Երևան), հայ կոմպոզիտոր, երաժշտագետ։ Արվեստագիտության թեկնածու (1965)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Արամ Քոչարյան
Կոմպոզիտոր Արամ Քոչարյանի դիմանկարը (1959), նկարիչ՝ Եփրեմ Սավայան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1903 հոկտեմբերի 1 Վաղարշապատ
Մահացել էսեպտեմբերի 5, 1977(1977-09-05) (տարիքը 73) Երևան
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
երաժշտագետ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Արամ Քոչարյանը ծնվել է Վաղարշապատում, 1903 թվականին։ 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Գլազունովի անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժինը և 1928-1931 թվականներին դասավանդել այդ տեխնիկումում։ 1929-1931 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1945 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1934 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտագիտահետազոտական կաբինետ և հայ երաժշտության պատմության ամբիոն։ 1934-1949 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1936 թվականին գլխավորել է Շամշադինի երաժշտագիտական արշավախումբը։ 1934-1942 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմության և երաժշտագիտության բաժնի ավագ գիտաշխատող, 1942-1948 թվականներին՝ գիտական քարտուղար, 1960 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի պատմության ավագ գիտաշխատող։

Հեղինակ է հայ երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատությունների, կատարել է թարգմանություններ, ձայնագրել աշուղական սիրավեպեր, ժողովրդական և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ)։

Երաժշտագիտական աշխատանքներից են՝

  • «Հայ ժողովրդական երաժշտություն», 1939
  • «Հայաստանի հարվածային և փողային գործիքները», 1965
  • «Հայկական գուսանական երգեր», 1976

Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի, 1970), «Կանտատ խաղաղության, բարեկամության և աշխատանքի» (1955), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժողովրդական և գուսանական երգերի մշակումներ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արամ Քոչարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Արամ Կարապետի Քոչարյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 476