Արամ Ռաֆայելյանց

հայ խորհրդային ավիակոնստրուկտոր

Արամ Նազարի Ռաֆայելյանց (ապրիլի 23, 1887(1887-04-23), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 20, 1960(1960-04-20), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային ավիակոնստրուկտոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1953 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային (1914-1918 թթ.) և քաղաքացիական (1918-1920 թթ.) պատերազմներին։ Եղել է առաջին հայկական հետախուզական ավիացիոն ջոկատի կոմիսարը (1920-1922 թթ.)։

Արամ Ռաֆայելյանց
ռուս.՝ Арам Назарович Рафаэлянц
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1887(1887-04-23)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 20, 1960(1960-04-20) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1953)
ԵրկերՏուրբոլետ
Մասնագիտություննախագծող ճարտարագետ
ԱշխատավայրԲիկովսկի ավյա վերանորոգման գործարան[1] և Գրոմովի անվան թռիչքների հետազոտական ինստիտուտ[2]
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Գործունեություն խմբագրել

Ավարտել է Ժուկովսկու անվան ինժեներական ակադեմիան (1927 թ.)։ 1932 թվականին նշանակվել է Ա․ Ն․ Ռաֆայելյանց գործարանի տնօրենի տեղակալ (փորձնական ինքնաթիռների սարքավորման գծով), 1933 թվականից՝ Քաղաքացիական օդային նավատորմի պետ, ԳՀԻ-ի փորձնական ինքնաթիռաշինության բաժնի պետի տեղակալ։ 1935 թվականից եղել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիւտուտի կոնստրուկտորական բյուրոյի՝ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռների կառուցման գլխավոր կոնստրուկտորը։ 1933 թվականին Պ-5 ռազմական ինքնաթիռի բազայի վրա նախագծել ԷՊՌ-5 մարդատար ինքնաթիռը, որը մինչև 1940-ական թվականների սկիզբը ԽՍՀՄ-ում հիմնական մարդատար ինքնաթիռն էր։ Ստեղծել է Ռաֆ-1 (1925 թ.), Ռաֆ-11 (1937 թ.), ՊՌ-12 (1939 թ.) և այլ մակնիշի ինքնաթիռներ։ 1957 թվականին ստեղծել է աշխարհում առաջին ռեակտիվ ուղղաձիգ թռիչքի ինքնաթիռը։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին մեծ աշխատանք է կատարել ռազմական ինքնաթիռների արտադրության և ավիաարդյունաբերության բնագավառում։

Պարգևներ խմբագրել

  • Լենինի շքանշան
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Харитонов А. И., Мусалов А. Н. Быковский авиаремонтный : Люди и самолеты : 70 лет (ռուս.)М.: 2001. — С. 16—20. — 254 с. — ISBN 5-901534-03-4
  2. РАФАЭЛЯНЦ Арам Назарович (1897-1998) // АО "Летно-исследовательский институт имени М. М. Громова", 1941-2021. История ЛИИ в лицах (ռուս.) / под ред. Е. Ю. ПушкарскийЖуковский: ЛИИ, 2021. — С. 257. — 447 с. — ISBN 978-5-6046769-0-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։