Արամ Չոբանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Վ. Չոբանյան (օգոստոսի 10, 1929, Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - օգոստոսի 31, 2023), հայազգի բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1994)։
Արամ Չոբանյան Aram Chobanian | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1929 Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 31, 2023 (94 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | սրտաբան |
Հաստատություն(ներ) | Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005) |
Գործունեության ոլորտ | բժշկություն[1], ներքին հիվանդություններ[1] և սրտաբանություն[1] |
Ալմա մատեր | Հարվարդի բժշկական դպրոց և Բրաունի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Բրաուն համալսարանը, 1955 թվականին՝ Հարվարդի բժշկական դպրոցը (Բոստոն, Մասաչուսեթս), պրոֆեսոր՝ 1971։ 1967-1975 թվականներին եղել է Բոստոնի քաղաքային հիվանդանոցի հիպերտոնիայի բաժնի վարիչ, 1999 թվականից՝ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի անդամ, միաժամանակ՝ բժշկական հիպերտոնիայի բաժնի վարիչ, սրտաբանության բաժանմունքի փոխտնօրեն։ 1973 թվականից Վիտակեր սրտանոթային ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1975-1995 թվականներին եղել է Ազգային առողջապահական կենտրոնի հիպերտոնիկ հետազոտության բաժնի վարիչ։ 1988 թվականին եղել է բժշկական դպրոցի դեկանը, 1996 թվականին՝ Բոստոնի համալսարանի բժշկական կամպուսի ռեկտորը։ 2003-2005 թվականներին եղել է Բոստոնի համալսարանի նախագահը[3]։
Արամ Չոբանյանը Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ է։ Մասնակցել է Հայաստանում առողջապահական խնդիրների բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի։ Կազմակերպել է հայ բժիշկների և բուժաշխատողների վերապատրաստումներ, հետբուհական ծրագրեր Հայաստանում[4]։
Անդամակցություն
խմբագրել- Եվրոպական ԳԱ անդամ, (Բրյուսել, 2002)
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, (1994)
- Ամերիկյան բժիշկների ընկերության անդամ (1980, 2000 թվականից՝ պատվավոր)
- Միջազգային այլ գիտական կազմակերպությունների անդամ
Գիտական գործունեություն
խմբագրելՀիմնական աշխատությունները վերաբերում են զարկերակի պատի բջջային և մոլեկուլային կենսաբանության վրա հիպերտոնիայի ազդեցության և աթերոսկլերոզի կանխարգելման մեթոդների զարգացման ուսումնասիրությանը[5]։
Պարգևներ
խմբագրել- Հիպերտոնիայի ամերիկյան ընկերության մրցանակի դափնեկիր (1993)
- Մխիթար Հերացու մեդալ (2014)[6]
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
- Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Արամ Չոբանյանի կենսագրությունը Բոստոնի համալսարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «ՀՕՖ, Տնօրենների խորհուրդ, Արամ Չոբանյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ, Արամ Չոբանյան
- ↑ Ա. ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ