Արամ Մանուչարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Արամ Մանուչարյան (մայիսի 3, 1893, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937), կուսակցական և պետական աշխատող։ Հայաստանում խորհրդային կարգերի համար մղված պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Արամ Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1893 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Ազգություն | հայ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Սկզբնական կրթությունն ստացել է Իգդիրի քաղաքային դպրոցում։ 1914 թվականին ուսման նպատակով մեկնել է Ռումինիա։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին հեղափոխական գործունեություն է տարել ռուսական բանակում, մասնավորապես հայ զինվորների մեջ։ 1918 թվականին վերադարձել է Հայաստան, պրոպագանդիստական ու կազմակերպչական աշխատանք տարել տարբեր վայրերում։ 1920 թվականին ընտրվել է ՌՍԴԲ (բ) կ Երևանի կոմիտեի անդամ, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո ձերբակալվել է։ Բանտում եղել է կուսակցական ընդհատակյա բջջի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է առողջապահության, հողագործության, կապի բնագավառներում և Հայկոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1936-1937 թվականներին Մանուչարյանը Անդրֆեդերացիայի կապի ժողկոմատի հայկական գրասենյակի լիազորն էր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ ![]() |