Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Գրիգորի Ղուկասյան (օգոստոսի 14, 1901(1901-08-14)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1] - սեպտեմբերի 27, 1972(1972-09-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2][1]), հայ թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1938), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1965)[3][4]։

Արամ Ղուկասյան
Ծնվել էօգոստոսի 14, 1901(1901-08-14)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էսեպտեմբերի 27, 1972(1972-09-27)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1926)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ[1]
Մասնագիտությունթերապևտ, gastroenterologist, պատմաբան և բժիշկ
Կոչումպրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1938)
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ[1], Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան[1], ԽՍՀՄ առողջապահության նախարարություն[1] և Տերապևտիչեսկի արխիվ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիա[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ և Excellence in Physical Culture and Sports

Կենսագրություն խմբագրել

1926 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև՝ Կարմիր պրոֆեսուրայի, Փիլիսոփայության և բնագիտության ինստիտուտը։ Բժշկական գործունեության հետ միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնը։ 1938 թվականից՝ Մոսկվայի I բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենային ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947 թվականից եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության բժշկական ուսումնական հաստատությունների գլխավոր վարչության պետ, կոլեգիայի անդամ, իսկ 1961-1968 թվականներին՝ 4-րդ գլխավոր վարչության գլխավոր թերապևտ։ 1963-1972 թվականներին ղեկավարել է Մոսկվայի N1 բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնը։ 1964-1972 թվականներին եղել է «Տերապևտիչեսկի արխիվ» (Терапевтический архив) ամսագրի գլխավոր խմբագիր[3][4]։

Գիտական գործունեություն խմբագրել

Ղուկասյանի գիտական աշխատությունները նվիրված են մարսողական օրգանների ախտաբանությանը։ Մշակել է գաստրոգեն սակավարյունությունների կլինիկական ընթացքը, հետազոտել է երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները։ Ղուկասյանն զբաղվել է նաև հայրենական թերապիայի պատմության հարցերով[3][4]։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Болезни кишечника, 1964
  • Хронический алкоголизм и состояние внутренних органов, 1973
  • Эволюция отечественной терапевтической мысли, 1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. 1981. էջ հատոր 7, 52.
  4. 4,0 4,1 4,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 45. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 52