Արամ Խաչատրյան (քաղաքական գործիչ)

Արամ Մայիսի Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, ռազմական գործիչ[1]:

Արամ Մայիսի Խաչատրյան
Ծնվել է1978 թվականի հուլիսի 6
ԾննդավայրՎանաձոր
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքուսուցիչ, Վանաձորի ավագանու անդամ, Լոռու մարզպետի օգնական, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, մայոր, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն«Իմ քայլը» դաշինք
Երեխաներերկու զավակ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 6-ին Կիրովականում և մեծացել մանկավարժի ընտանիքում[2]:

1985–1995 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 11 միջնակարգ դպրոցում։

Միչև 1999 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

1999-2004 թվականներին ծառայել է ՀՀՊԾ N զորամասում:

1999-2001 թվականներին աշխատել է դասակի հրամանատար, իսկ 2001-2004 թվականներին՝ վաշտի հրամանատար, 2004-2009 թվականներին՝ գումարտակի շտաբի պետ, մայոր:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2010-2018 թվականներին եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, իսկ 2012-2016 թվականներին՝ Վանաձորի ավագանի: 2018 թվականին աշխատել է որպես Լոռու մարզպետի պաշտոնակատար:

2016 թ․ սեպտեմբերին Վանաձորի ավագանու և քաղաքապետի ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 15 083 ձայն[3][4]:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

ԾանոթագրություններԽմբագրել