Արամ Բերբերյան-Դատև

բուլղարահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ

Արամ Բերբերյան-Դատև (բուլղար․՝ Арам Берберян-Датев, դեկտեմբերի 3, 1926(1926-12-03)[1], Վառնա, Բուլղարիա - ապրիլի 21, 2011(2011-04-21)[1], Վառնա, Բուլղարիա), բուլղարահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ[2]։

Արամ Բերբերյան-Դատև
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբուլղար․՝ Арам Берберян-Датев
Ի ծնե անունբուլղար․՝ Арам Берберян
Ծնվել էդեկտեմբերի 3, 1926(1926-12-03)[1]
Վառնա, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մահացել էապրիլի 21, 2011(2011-04-21)[1] (84 տարեկան)
Վառնա, Բուլղարիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտական գործիքավորող
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևան
ԿրթությունԵրաժշտության պետական ակադեմիա (1956)

Կենսագրություն խմբագրել

 
Արամ Բերբերյան-Դատևի հուշատախտակը Վառնայում

Արամ Բերբերյան-Դատևը ծնվել է Վառնայում 1926 թվականի դեկտեմբերի 3-ին։ Սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում (պրոֆեսոր Պանչո Վլադիգերովի արվեստանոց)։ Ակադեմիան ավարտել է 1956 թվականին։ Նվագակցել է բազմաթիվ երգիչների և նվագողների։ Ստեղծել է երաժշտական վոկալ խմբեր։ Բալետի դպրոցում կոնցերտմեյստեր է աշխատել։ Համգործակցել է Բուլղարիայի հայ համայնքի հետ։ 1951-1955 թվականներին Սոֆիայի «Երևան» երգչախմբի նվագակցողն ու դիրիժորի օգնականն է եղել[2]։

Արամ Բերբերյան-Դատևը ղեկավարել է տարբեր երաժշտական երգչամբեր Շումենում, Վառնայում, Դոբրիչում, Սիլիստրայում, Պոպովոյում, Դևնյայում և այլ քաղաքներում։ Վառնայի, Դոբրիչի և Շումենի թատրոնների համար գրել է երաժշտություն։ Ստեղծել է պոպ-սիմֆոնիկ նվագախումբ։ 1970 թվականին վերադարձել է Վառնա և մինչև 1985 թվականը ղեկավարել է Մայակովսկու կենտրոնն ու Վառնայի հայկական համայնքը։ 1986-1988 թվականներին որպես երաժշտագետ ստեղծել և ղեկավարել է «Վառնա 86» կենտրոնը։ 1982 թվականից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ պրոֆեսորական կոչում է ստացել[2]։

Հեղինակ է օպերետի, բալետի և վարիետեի ներկայացումների երաժշտության, կանտատի, օրատորիայի, վոկալ ցիկլերի և երգերի, գործիքային երաժշտության, մանկական մյուզիքլների և այլն[2]։

Մահացել է 2011 թվականի ապրիլի 21-ին Վառնայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://ubc-bg.com/арам-берберян-датев/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Арам Берберян-Датев». ubc-bg.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.