Արամ Աղամյան

ազատամարտիկ

Արամ Արարատի Աղամյան (6 օգոստոսի, 1964, Բաքու - 16 հունվարի, 1994, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արամ Արարատի Աղամյան
6 օգոստոսի, 1964 - 16 հունվարի, 1994
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Արամ Աղամյանը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 6-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցներից մեկը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Ալթայի երկրամասում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես շինարար։ Ազատագրական պայքարի առաջին շրջանում հետախույզների ջոկատում էր, այնուհետև՝ Ասկերանի գնդում։ Մասնակցել է Դահրազի, Սառնաղբյուրի, Ավդալ-Գյուլափլուի, Շուշիի, Աղդամի, Մարտակերտի շրջանի մարտերին։ Զոհվել է 1994 թվականի հունվարի 16-ին Աղդամի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արամ Աղամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.