Արամ Աբրահամյան (լրագրող)

հայ հրապարակախոս, լրագրող, խմբագիր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Լևի Աբրահամյան (փետրվարի 17, 1960(1960-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս, հաղորդավար, լրագրող, արվեստագիտության թեկնածու։ Մի շարք քաղաքագիտական և երաժշտագիտական հոդվածների հեղինակ։

Արամ Լևի Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1960(1960-02-17) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1983)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող և խմբագիր
ԱշխատավայրԱրվեստի ինստիտուտ, Շանթ հեռուստաընկերություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Ծնողներհայր՝ Լևոն Աբրահամյան

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

Արամ Աբրահամյանը 1978-1983 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական բաժնում։

1983-1986 թվականներին երգեցողություն է դասավանդել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ 1986-1991 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, 1991-1992 թվականներին ` «Ա1+» ստուդիայի գլխավոր խմբագիր, 1992-1994 թվականներին ` ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։

Արամ Աբրահամյանը 1994 թվականից «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։

1998-2017 թվականներին (ընդմիջումներով) վարել է «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարը, որը 2012 թ.-ից հեռարձակվում էր «Արմնյուզ» հեռուստաալիքով։ 2004 թ. ղեկավարել է «Առավոտ» հեռուստաընկերությունը։

Տպագրվել է «Առավոտ», «Հայաստանի Հանրապետություն», «Республика Армения» և այլ պարբերականներում։

2011-2021 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես քաղաքական մեկնաբան և ամենօրյա «Հեռանկար» հաղորդաշարի հարցազրուցավար։

2014-2016 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում վարել է «Արտկանոն» հաղորդաշարը[1][2]։

2021 սեպտեմբերից աշխատում է Factor TV-ում՝ որպես «A-politic» հաղորդաշարի հարցազրուցավար։

«Առավոտ» օրաթերթում նա նաև հեղինակում է ամենօրյա սյունակը և շաբաթական վերլուծությունները։ Իսկ 2021 թվականից վարում է իր հեղինակած «15 րոպե Առավոտի հետ»[3] հաղորդումը։ 2022 թվականին՝ Արցախի շրջափակման առաջին օրերին վարել է «Արցախը մենք ենք»[4] հարցազրույցների շարքը։

Դասավանդել է մի շարք համալսարաններում և դպրոցներում։ Այժմ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022 թվականից դասավանդում է նաև Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրայում։

2024 թվականի հունվարին Հայկական պետական մանկավարժական համալսարանում պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Հասարակագիտություն» մասնագիտությունից։

  • Գերմանական կվինտետ. Ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուկների մասին[5]
  • Հանճարը՝ առասպելից դուրս. Ազատ գրառումներ Մոցարտի մասին[6]
  • Երկնքով եւ առանց երկնքի. Ազատ գրառումներ ազատության եւ հավատքի մասին[7]

Գիտական հոդվածներ

խմբագրել
  • Миф как один из компонентов констуирования политической культуры. – Вестник РАУ, 2021, No 3.[8]
  • Դիտարկումների հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX-XXI դդ.). – Պատմաբանասիրական հանդես, 2022, No 2.[9]
  • Դիտարկումներ պոպուլիզմի մասին՝ ժամանակակից քաղաքական մշակույթի համատեքստում. – Լրաբեր հասարակական գիտությունների, 2022, No 3.[10]
  • The Elements of Modernization Theories in the Context of Armenian Political Culture - Review of Armenian studies, 2023, No 1[11]

Պարգևներ

խմբագրել
  • Երևանի Մամուլի ակումբի ամենամյա մրցանակ, 2002 թ.

Մեջբերումներ Արամ Աբրահամյանից

խմբագրել
  Դասավանդելն այն չէ, որ դու մի օր առաջ գիտես այն, ինչ պետք է հայտնես քո ուսանողներին, այլ այն է, որ դու քո ուսանողների հետ զուգահեռաբար ինչ-որ բաներ ես հասկանում։ Այսինքն, նրանց հարցերից, նրանց հետաքրքրություններից, նրանց ռեակցիայից դու հասկանում ես ինչ անել[12]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արամ Աբրահամյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «15 րոպե «Առավոտի» հետ - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  4. ««Արցախը մենք ենք» - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Լույս է տեսել երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմանական կվինտետ» գիրքը».
  6. «Արամ Աբրահամյանի նոր գիրքը՝ «Հանճարը՝ առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին»».
  7. ««Համարեք սա «100 էջանոց խմբագրական»».
  8. Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «МИФ КАК ОДИН ИЗ КОМПОНЕНТОВ КОНСТРУИРОВАНИЯ ПОЛИТИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ». МИФ КАК ОДИН ИЗ КОМПОНЕНТОВ КОНСТРУИРОВАНИЯ ПОЛИТИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ.(չաշխատող հղում)
  9. Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (XX– XXI դդ.)». Արխիվացված է օրիգինալից 2023-04-10-ին. Վերցված է 2023-04-10-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Abrahamyan, Aram (2022 թ․ հունվարի 1). «ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՄԱՍԻՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ». ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն/Изд. «Гитутюн» НАН РА/“Gitutyun” Press NAS RA.(չաշխատող հղում)
  11. «Review of Armenian studies, 2023, No 1».
  12. Արամ Աբրահամյան. «Լրագրողը և եթերում հայտնված մարդը լրիվ տարբեր են»

Արտաքին հղումներ

խմբագրել