Արամանյակ
Արամանյակ, ըստ Խորենացու հաղորդած ավանդության, Հայկ Աղեղնավորի որդին։ Հոր մահից հետո Արամանյակը դարձել է իր ժողովրդի առաջնորդը։ Նա իր եղբայրներից երկուսին՝ Խոռին և Մանավազին, ինչպես նաև Մանավազի որդուն՝ Բազին, թողնում է Հարքում։ Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ Բազը ստանում է աղի լճի հյուսիսարևմտյան ափը, և գավառն ու լիճը կոչում իր անունով՝ Բզնունիք և Բզնունյաց ծով։ Խորենացին ասում է, որ Մանավազից ծագել է Մանավազյան, Բազից՝ Բզնունյաց, իսկ Խոռից՝ Խորխոռունի նախարարական տոհմերը։
Արամանյակ | |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 1980 |
Կրոն | Հայկական դիցաբանություն |
Ծնողներ | հայր՝ Հայկ Նահապետ |
Երեխաներ | Կադմոս և Արամայիս |
Արամանյակը իր գերդաստանն առնելով գաղթում է հյուսիս-արևելք, որտեղ հայտնաբերում է մի արգավանդ դաշտավայր, շրջապատված բարձր լեռներով ու գետերով, և բնակություն հաստատում այնտեղ։ Նա աղոթելու համար բարձրանում է սարերից մեկը, որը, ըստ ավանդության, նրա անունով կոչվում է Արագած, իսկ կալվածքը՝ Արագածոտն։ Արամանյակի մահից հետո, հայերի առաջնորդ է դառնում նրա որդի Արամայիսը։
Գրականություն
խմբագրել- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Երևան, 1981։