Արաղը լավն է, բայց միսը նեխած է
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արաղը լավն է, բայց միսը նեխած է (անգլ.՝ The vodka is good but the meat is rotten), սխալ մեքենայական թարգմանության օրինակ։
Նախադասությունը «ծնվել է» ԱԻ-ի (արհեստական ինտելեկտի) վաղ շրջանում՝ մեքենայական թարգմանության փորձի ժամանակ։ Թե արդյոք իսկապես նման փորձ տեղի է ունեցել, հաստատված չէ։
Ըստ պատմության, փորձի համար վերցվել է Մատթևոսի ավետարանի «Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (The spirit is willing, but the flesh is weak) նախադասությունը, թարգմանվել ռուսերեն, ապա ռուսերենից կրկին անգլերեն։ Արդյունքում ստացվել է․ «Արաղը լավն է, բայց միսը նեխած է» (The vodka is good but the meat is rotten)։
Սխալ թարգմանության պատճառը բառերի երկիմաստությունն էր և այն, որ վաղ շրջանի ԱԻ-համակարգերը դեռևս հաշվի չէին առնում բառերի համատեքստը։
Արտաքին հղումԽմբագրել
- Ջոն Հաչինս, «Վիսկին անտեսանելի էր», կամ առասպելներ ՄԹ մասին ("The whisky was invisible", or Persistent myths of MT), 1995 (ՊԴՖ)։