Արագ ընթերցումը հատուկ վարժությունների միջոցով ձեռք բերվող՝ ինֆորմացիան (հիմնականում տեքստային) համեմատաբար արագ ընկալելու հմտություն է։

Աչքի վարժություն արագ ընթերցանության համար

Արագ կարդալու հետ առնչվող գիտություններն են՝ հոգեբանությունը, լեզվաբանությունը։

Արագ ընթերցման տեխնիկան խմբագրել

Արագ ընթերցման ունակությունը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերվում ինչպես ուղղակի շատ կարդալու, այնպես ել կարդալու հատուկ տեխնիկայի միջոցով։ Ընթերցման արագությունը կախված է նաև տեքստի բնույթից. օրինակ, գիտական տեքստը հնարավոր չէ կարդալ նույնքան արագ, որքան գեղարվեստական ստեղծագործությունը։

Արագ կարդալու տեխնիկայի օրինակներ.

  • Միանգամից (առանց աչքերը շարժելու)՝ տողի ավելի քան մեկ բառի ընկալում (կապված է տեսողական դաշտի ընդլայնման հետ)
  • Տեսողական դաշտի ընդլայնում (վարժություններ, որոնք նպաստում են տեսողական դաշտի անկյան մեծացմանը)
  • Ընթերցում առանց տեքստը ներքուստ արտասանելու (վերջինս բավականին ժամանակ է խլում, այնինչ կարդալու համար բավական է տեքստի տեսողական ընկալումը (առանց տեսածը ներքուստ կրկնելու)
  • Մակերեսային ընթերցում (կապված է կոնսպեկտավորման հետ)
  • Ֆոտոընթերցում (տեքստի հատվածները (օր. պարբերությունները) ընկալվում են որպես ամբողջական պատկեր)

Արագ ընթերցողները խմբագրել

Հայտնի արագ ընթերցողները խմբագրել

Արագ ընթերցման մրցումների հաղթողները խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել