Արագահոսք, մեծ թեքության ունեցող առվի կամ վաքի նմանվող հիդրոտեխնիկական կառույց՝ ջուրը ջրամբարի կամ ջրատարի վերին տեղամասից ստորինը տեղափոխելա (10-20 մ/վրկ արագությամբ) համար։

Հաճախ հոսքի արագությունը նվազեցնելու համար արագահոսքի հատակին ու պատերին արվում են անհարթություններ։

Կիրառում

խմբագրել

Կիրառվում են ոռոգման ջրանցքներում, հիդրոհանգույցներում իբրև ջրնետներ, լաստանցներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 680