Արաբները Հյուսիսային Մակեդոնիայում


Արաբները Մակեդոնիայի Հանրապետությունում (մակեդոներեն՝ Арапи во Република Македонија, արաբ․՝ عرب مقدونيا‎‎‎‎), Մակեդոնիայի Հանրապետությունում ապրող արաբների ընդհանուր անվանումը։ Մակեդոնաբնակ արաբները հիմնականում Արաբական թերակղզու երկրներից են` Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից, Հորդանանից և Իրաքից։ Մի շարք էթնիկ խմբեր նաև այստեղ են հաստատվել Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներից` Եգիպտոսից, Մարոկկոյից, Ալժիրից, Թունիսից և Սուդանից։

Մակեդոնիայի Հանրապետության արաբներ
Ընդհանուր քանակ
6,420
Բնակեցում
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա 6,420[1]
Թուրքիա Թուրքիա
Լեզու(ներ)
արաբերեն, մակեդոներեն
Հավատք(ներ)
իսլամ, քրիստոնեություն

Պատմություն խմբագրել

Մակեդոնիայում հաստատված առաջին արաբներն ունեցել են սիրիական և լիբանանյան ծագում։ Վերջիններս այստեղ հաստատվել են սկսած 1960-ական թվականներին։ Նրանք հիմնականում ժամանել են Բալկանյան թերակղզի կրթություն ստանալու նպատակով։

Արաբների հոսքը Մակեդոնիայի ժամանակակից տարածք սկսվել է դեռևս Հարավսլավիայի Սոցիալիստական Հանրապետության գոյության ժամանակաշրջանից և շարունակվում է մինչ օրս։

Ըստ վերջին տվյալների` Մակեդոնիայի Հանրապետության տարածքում բնակվում են ավելի քան 6 հազար արաբ (այս թվի մեջ են ներառվում նաև քրդերի, աֆղանների, բերբերների և այլ ազգերի որոշ խմբեր, որոնց ազգային ստույգ պատկանելությունն անորոշ է)։

Վերջին տարիներին մեծացել են արաբական երկրներից Մակեդոնիա գաղթած փախստականների և ապօրինի ներգաղթյալներ թիվը։ Այս թվաքանակի աճին հատկապես նպաստել է Սիրիական ճգնաժամը։ Արաբական թերակղզու բնակիչների մի մասը Մակեդոնիայի Հանրապետությունն օգտագործում է հետագայում Արևմտյան Եվրոպա տեղափոխվելու նպատակով[2][3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ընդհանուր վիճակագրական տվյալներ. «Մակեդոնիայի Հանրապետությունում բնակվող արաբների մասին».
  2. Մակեդոնիայի Հանրապետության սիրիացի գաղթականները ուղեկալում են կատարել Սկոպյեում, ոստիկանությունը հայտնում է, որ վերջին շրջանում հայտնաբերվել են մոտ 500 անօրինական գաղթականներ
  3. «Մակեդոնիայի Հանրապետություն են տեղափոխվել մի շարք անլեգալ սիրիացի և իրաքցի գաղթականներ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  4. Արաբական սփյուռքն աշխարհով մեկ, Սիրիական ճգնաժամի հետևանքները