Արաբկիր կամավորական զորամիավորում

Արաբկիր կամավորական զորամիավորում, կազմավորվել է 1989 թվականին, Երևանում։ Ունեցել է շտաբ, զինանշան։ Ներառել է հինգ ջոկատ։ 1989-1994 թվականներին «Արաբկիրի» ջոկատները մասնակցել են ՀՀ Իջևանի (Կիրանց), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Ոսկևան), Գորիսի, Կապանի (Ուժանիս), Ճամբարակի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Հայ Պարիս, Կարաչինար, Խարխափութ, Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան, Վերինշեն), Լաչինի, Հադրութի (Սարինշեն), Մարտակերտի (Նարեշտար, Վանք, Լենինավան, Մատաղիս), Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Արաբկիրի» մի խումբ կամավորականներ 1990 թվականի սեպտեմբերի 20-ից ծառայության են անցել «Հատուկ գնդի» 9-րդ վաշտում։ Ջոկատներից մեկի հիմքի վրա ստեղծվել է Հադրութի մոտոհրաձգային գումարտակը։ Հրամանատարներ՝ Հ. Հարությունյան (գլխավոր հրամանատար), Արմեն Սենիկի Համբարձումյան (հետախուզության պետ, հրամանատար), Գևորգ Տեր-Գևորգյան, Լ. Մաղաքյան, Ս. Սարդարյան, Զ. Թումանյան, Ա. Երեմյան, Վ. Հովսեփյան և Խ. Ադամյան, ընդհանուր շտաբի պետ՝ Գ. Տեր-Գևորգյան։ «Արաբկիրից» զոհվել է 16 ազատամարտիկ։

Արաբկիր կամավորական զորամիավորում
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Երևանի Արաբկիր համայնքի տարածքում կառուցվել է «Արաբկիրի» զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաղբյուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։