Արաբերենի քերականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արաբերենի քերականություն (արաբ․՝ النحو العربي՝ ան-նահու ալ-արաբի կամ արաբ․՝ قواعد اللغة العربية՝ կավաիդ ալ-լուղա ալ-առաբիա), գրական արաբերեն լեզվի կանոնների համակարգ։ Ունի մի շարք ընդհանրություններ սեմական լեզվաընտանիքի մյուս լեզուների քերականական համակարգի հետ։ Ուսումնասիրվում է նաև տեղական բարբառների՝ ընդհանուր ու մասնավոր լեզվական մշակույթը՝ իր հնարավոր կանոնակարգվածությամբ։
Արաբական լեզվաբանական ավանդույթում առանձնացվում են լեզվի նկարագրման երեք ոլորտ՝ nahw (օգտագործվում է երկու իմաստով՝ ընդհանուր քերականություն, շարահյուսություն), sarf (tasrif ձևաբանություն, ուսմունք փոփոխությունների մասին), tagwid (հնչյունաբանություն)։ Վերջինս հայտնի է նաև iddigam ՙձուլում, միավորում՚ տերմինով։ Այս բաժանումը տվել է Բասրայի լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչ, Ալ-Խալիլ իբն Ահմադի աշակերտ Սիբաուեյհին։ Արաբական քերականության մեջ հատուկ տեղ է գրավում բառակազմությունը (istiqaq)։ Այն ներառում է որոշ իմաստաբանության որոշ տարրեր։
Արաբական քերականական աշխատություների ավանդական կառուցվածքը հանգում է շարահյուսության, ձևաբանության և հնչյունաբանության հարցերի հետևողական շարադրանքին. բացառություն է կազմում ալ-Զամախշարիի «Ալ-Մուֆասսալ» երկը, որտեղ քերականական հարցերը շարադրված են ըստ խոսքի մասերի՝ անուն, բայ, մասնիկ։
Ընդհանուր քերակաանություն
խմբագրելNahw բաժնում դիտարկվում են առաջին հերթին նախադասությունների կազմությունը, դրանց տեսակները և անդամատումը, ապա բառերի արտասանության ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները՝ կապված բառի շարահյուսական գործառույթի հետ և վերջապես թվի, սեռի (անվանական և բայական) կազմությունը, կապակցական դերանունների հավելումը և ընդհանրապես բոլոր այն փոփոխությունները, որ տեղի են ունենում բառերի հետ նույն խոսքի մասի սահմաններում, որ առաջացել են կամ բառի շարահյուսական կիրառման հետ կապված։
Ձևաբանություն
խմբագրելSarf-ի ուսումնասիրությունն ներառում է արմատների փոփոխության մասին ուսմունքը, բառի կազմում այնպիսի ձևափոխությունների ուսումնասիրությունը, որոնք հանգեցնում են դրանց անցմանը մի խոսքի մասից մյուսը և համապատասխան հնչյունական փոփոխությունները։
Հարֆերի արտասանության մասին ուսմունքը ներառում է ճիշտ արտասանության որոշ կանոններ, հնչյունների դասակարգումը, հնչյունների գրային արտահայտության կանոնները, հնչյունաբանության՝ ռիթմիկայի և երգեցողության հետ կապը։ Քերականության այս բոլոր բաժինները միավորվում են ինչպես գործառութային, այնպես էլ սահմանային կատեգորիաներով։
Հնչյունները դիտարկվում են այս երեք բաժիններում իրենց տարբեր գործառույթներով։ Սիբաուեյհին սկսում է nahw բաժնից՝ տալով խոսքի մասերի բաժանումը, ապա բացատրում է iεrab տերմինը, ինչպես նաև որոշ բառակապակցությունների նկարագրությունը՝ դրված rafε բառափոխական ձևով և դրանց հետագա փոփոխությունները nasb բառափոխական ձևի. սրանով փաստացի ավարտվում է անվան տեսության ներկայացումը։ Sarfi բաժնում Սիբահուեյին տալիս է բառակազմության հիմնական գաղափարները, մոդելները, masdar-ը, ինչպես նաև բեկված հոգնակի թվի կազմության ձևերը։ Վերջին բաժնում շարադրվում է tagvid-ի ուսմունքը, այն է՝ հնչյունների օգտագործումը բառերի կցասահմանում, բայական և անվանական ձևերի կազմության ժամանակ հանդես եկող հնչյունները, waw-ի և ya’-ի փոփոխությունները բառի կազմում տարբեր դիրքերում և վերջապես հնչյունների դասակարգումը ըստ արտաբերման տեղի և ձևի։
Հնչյունաբանություն
խմբագրելՔերականության կառուցվածքի ներկայացման փոքր-ինչ այլ ձև է մշակել Զամախշարին՝ բաղկացած երեք բաժիններից՝ գիտություն անվան մասին, գիտություն բայի մասին և գիտություն մասնիկի մասին։ Այս երեք բաժինների ավելացվում է նաև չորրորդը, որում պարունակվում են տեղեկություններ հնչյունաբանության մասին։
Tagwid ուսմունքը նկարագրում է այն հնչյունական փոփոխությունները, որոնք կապված են արտասանության հետ, այբուբենի հարֆերի ճիշտ արտասանությունը։ Հնչյունները դասակարգվում են ըստ արտաբերման տեղի՝ միավորվելով 16 խմբերում՝
- կոկորդային՝ իր երեք խմբերով
- ետնալեզվային՝ երկու խմբերով
- առաջնալեզվային
- միջնալեզվային
- միջնատամնային
- շրթնային
Սիբաուեյհիի կողմից առաջարկված այս դասակարգումը կիրառվում է մինչ օրս։ Հնչյունների դասակարգումը բաղաձայների և ձայնավորների երկրորդական պլան է մղվում՝ կապված հարֆի՝ երկկազմ բնույթի հետ։
Արաբ քերականները, ինչպես երևում է վերը նշվածից, ստեղծել են բավականին ինքնատիպ և ամբողջական համակարգ, որը հետագայում մեծ ազդեցություն է թողել եվրոպական լեզվաբանության վրա՝ մասնավորապես, արմատի և բառի փոփոխվող մասի ուսմունքը։ Ի տարբերություն միջնադարյան մյուս քերականական համակարգերի արաբական քերականությունն իր մեջ պարունակում է լեզվի մակարդակների (ձևաբանական, հնչյունաբանական, բառային) մասին անհրաժեշտ տվյալներ, ընդ որում այդ նկարագրությունը տրվում է դրանց միջև կապի համատեքստում։