Արաբական միջազգային համալսարան

Արաբական միջազգային համալսարան (արաբ․՝ الجامعة العربية الدولية الخاصة‎‎), մասնավոր բուհ, որը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզի Ղաբաղիբ քաղաքում։ Հիմնադրվել է 2005 թվականին[1]։ Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է Սիրիայի նախագահի որոշմամբ։

Արաբական միջազգային համալսարան
AIU CAMPUS.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված էհունիսի 5, 2005
Տիպսեփական
ԵրկիրFlag of Syria.svg Սիրիա
ՏեղագրությունՂաբաղիբ
Կայքaiu.edu.sy
##Արաբական միջազգային համալսարան (Սիրիա)
Red pog.png
Արաբական միջազգային համալսարան, Սիրիա

Ուսումնական հաստատությունը գտնվում է Դամասկոսի և Դառաայի մայրուղում՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 37 կմ հեռավորության վրա։ Ուսումնարանի ընդհանուր մակերեսը կազմում է 211.000 մ²[2]։

ՖակուլտետներԽմբագրել

  • Դեղագիտական ֆակուլտետ
  • Ճարտարապետական ֆակուլտետ
  • Ինժեներական ֆակուլտետ
  • Ինֆորմատիկայի ֆակուլտետ
    • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
    • Ինֆորմատիկայի և ծրագրավորման բաժին
    • Հեռահաղորդակցության բաժին
  • Բիզնեսի կառավարման ֆակուլտետ
    • Մենեջմենտի բաժին
    • Մարքեթինգի բաժին
    • Հաշվապահական և հաշվառման բաժին
    • Ֆինանսների և բանկային բաժին
    • տնտեսագիտության և ապահովագրության բաժին
  • Արվեստի ֆակուլտետ
    • Ինդուստրյալ նմուշների բաժին
    • Նորաձևության և մոդելավորման բաժին
    • Ինտերիերի բաժին
    • Գրաֆիկական դիզայնի բաժին

ԾանոթագրություններԽմբագրել