Ատրներսես Որդի Սահլի Առանշահիկ տոհմի իշխաններից, Սահլ Սմբատյանի որդին։ 821-ին ամուսնացել է Միհրանյանների վերջին ներկայացուցիչ Սպարամի հետ։ Ա. ո. Ս. իշխել է Վերին Խաչենում։ Նստավայրն էր իր կառուցած Հանդաբերդ ամրոցը Ծար գավառում։ Մասնակցել է 9 դ. կեսերի հակաարաբական շարժումներին և 854-ին հոր՝ Սահլի, եղբոր՝ Հովհաննես-Մուավիայի և հայ այլ իշխանների հետ Բուղա զորապետի կողմից աքսորվել խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Ա.-ի բացակայության ժամանակ իշխանությունը վարել է Ապարամը, որը օժանդակել է մշակույթի զարգացմանը Ծարում ու Գեղարքունիքում, իսկ Սոդքում կառուցել Նորավանքը։ Աքսորից վերադառնալով հայրենիք՝ Ա. ամրացրել է Հսւնդաբերդը, իսկ Վայկունիքը (Ծարը) դարձրել աթոռանիստ։ Մահացել է 870– ական թթ.։

Ատրներսես Որդի Սահլի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 663