Ատրներսեհ Սյունի (5-րդ դար)

հայ իշխանազն

Ատրներսեհ Սյունի (5-րդ դար - 450, Տիզբոն, Սասանյան Պարսկաստան), հայ իշխանազն Մարզպանական Հայաստանում, Հայոց մարզպան և Սյունյաց աշխարհի տանուտեր Վասակ Սյունու կրտսեր որդին, Բաբիկ Սյունու եղբայրը, Սյունիների նախարարական տոհմից[1][2][3][4]։

Ատրներսեհ Սյունի
Սյունիք աշխարհը
Սյունյաց իշխանազն
 
Ծննդյան օր 5-րդ դար
Վախճանի օր 450
Վախճանի վայր Տիզբոն, Սասանյան Պարսկաստան
Դինաստիա Սյունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Վասակ Սյունի

Կենսագրություն խմբագրել

449 թվականին, որպեսզի հայ նախարարները ետ չկանգնեն իրենց խոստումից, որը կայացրել էին Տիզբոնում, Հազկերտը պատանդ է պահում Ատրներսեհ Սյունուն, նրա ավագ եղբայր Բաբիկին և Գուգարքի Աշուշա բդեշխին[1][2][4][5]։ Այս հանգամանքը որոշակի ազդեցություն է ունենում Վասակ Սյունու հետագա վարքագծի վրա[4]։ Ենթադրվում է, որ ստանալով ապստամբության լուրը՝ Պարսից արքա Հազկերտ Բ-ն հրամայում է մահապատժի ենթարկել Վասակ Սյունու կրտսեր որդուն՝ Ատրներսեհին, սակայն այդ մասին վկայող փաստեր չկան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 261․
  2. 2,0 2,1 «Սյունիքի պատմություն», Ստեփանոս Օրբելյան, թարգմ.՝ Ա.Ա. Աբրահամյան, Երևան, 1986, էջ 100-101.
  3. 3,0 3,1 «Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը», Ժիրայր Միրումյան, Երևան, 2016.
  4. 4,0 4,1 4,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 175․
  5. «Հայոց Պատմություն», Փավստոս Բուզանդ, թարգմ. և ծան.՝ Ստեփան Մալխասյան, Երևան, 1987, էջ 129.