Ատոմ Մուրադյան
Ատոմ Ժորայի Մուրադյան (նոյեմբերի 10, 1947, Արտաշատ, Հին Հռոմ), ֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1999)։
Ատոմ Ժորայի Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | 1947 նոյեմբերի 10 |
Ծննդավայր | Արտաշատ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Երկեր | «Մասնիկների պատահական շարժումները» |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Աշխատանք | ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն Խմբագրել
1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1975 թվականներին և 1995-2001 թվականներին աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, 1976-1995 թվականներին եղել է Կոնդեսացված միջավայրերի ֆիզիկայի («Լազերային տեխնիկա») ՀԳԻ, 1999-2004 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ ԳԱԱ ճարտարագիտական կենտրոնի փոխտնօրեն, 2001 թվականից ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր[1]։ Հանդիսանում է «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ ԵՊՀ մասնագիտական խորհրդի և «Օպտիկա» մասնագիտությամբ ԵՊՀ մասնագիտական խորհրդի անդամ[2]։
Կանխագուշակել է ատոմի կողմից ֆոտոկլանման և ճառագայթման շարժընթացներում էներգետիկ մի մակարդակից մյուսը կամայական մեծության իմպուլսի տեղափոխման և կուտակման հնարավորությունը, հայտնաբերել է (Վ. Մ. Հարությունյանի հետ) լուսային կանգուն ալիքի դաշտում ատոմի կոհերենտ դիֆրակցիայի երևույթն ու հաշվել դրա իմպուլսային բաշխման տեսքը, ցույց տվել, որ խորացող բազմակի պոտենցիալային հորերում գազի Բոզե-Էյնշտեյնյան կոնդենսացման ջերմաստիճանն իջնում է՝ ձգտելով զրոյի։
Համահեղինակ է «Մասնիկների պատահական շարժումները» (2006) ուսումնական ձեռնարկի։
Անդամակցություն Խմբագրել
- «Տեսական ֆիզիկա» մասնագիտությամբ ԵՊՀ Մասնագիտական խորհրդի անդամ
- «Օպտիկա» մասնագիտությամբ ԵՊՀ Մասնագիտական խորհրդի անդամ
Երկեր Խմբագրել
- Մասնիկների պատահական շարժումները։ Ուսումնական ձեռնարկ, Մուրադյան, Ատոմ Ժորայի, Մուրադյան, Գ. Ա., Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006։
Հոդվածներ Խմբագրել
- А. Ж. Мурадян, Г. А. Мурадян, Лазерные бегущие волны для дифракции Капицы-Дирака в атомном интерферометре, Известия НАН РА. Физика (Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2018, Vol. 53, Issue 2, стр. 135-142.
- А. Ж. Мурадян, Г. А. Мурадян, Квазиклассическое приближение для резонансного рассеяния Капицы-Дирака, Известия НАН РА. Физика (Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2017, Vol. 52, Issue 3, стр. 271-278.
- A. Zh. Muradyan, G. Muradyan, H. Hakobyan, Tunneling dynamics of a two-atom system | Journal of Physics: Conference Series, 2016.
- Atom Zh. Muradyan, Gevorg Muradyan, Generalized Bloch states of a two-level atom in the field of counterpropagating waves: application to the Kapitza-Dirac diffractio problem, Physica Scripta. 2015.
- Balasanyan B., Muradyan A. Zh., Three-level medium as a former of a series of short light pulses, Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences), 2012.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «ԵՊՀ, գիտություն, աշխատակիցներ, Ատոմ Ժորայի Մուրադյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-11-11