Ատոմ Էգոյան

հայ կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
(Վերահղված է Ատոմ Եգոյանից)

Ատոմ Հովսեփի Էգոյանը (հուլիսի 19, 1960(1960-07-19)[1][2][3][…], Կահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն), կանադահայ կինոռեժիսոր։

Ատոմ Էգոյան
Ծնվել էհուլիսի 19, 1960(1960-07-19)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Արաբական Միացյալ Հանրապետություն
ԿրթությունԹրինիտի քոլեջ և Mount Douglas Secondary School?
Քաղաքացիություն Կանադա[4]
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և մոնտաժող
ԱմուսինԱրսինե Խանջյան
Պարգևներ
IMDbID ID 0000382
egofilmarts.com
Ատոմ Էգոյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1960 թվականի հուլիսի 19-ին Կահիրեում, մեծացել՝ Արևմտյան Կանադայում։ Միջազգային հարաբերություններ և երաժշտություն է ուսանել Տորոնտոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել։ Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ «Լուսավոր գալիք» ֆիլմով ճանաչման է հասել և քննադատների և հանդիսատեսների շրջանում։ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ քառիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ «Օրացույցը» (1993 թ.) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք։ 2004 թվականին «Ոսկե ծիրան» Գլխավոր մրցանակին է արժանացել Երևանի 1-ին միջազգային կինոփառատոնում։ 2010 թվականին եղել է Կաննի ԿՓ-ի «Սինեֆոնդասիոն» և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։

Ամենահայտնի ֆիլմերից է Արարատը (2002 թ.

Նրա կինը դերասանուհի Արսինե Խանջյանն է։

2011 թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով[8]։

Ֆիլմադարան խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոմ Էգոյան» հոդվածին։