Ատոմային զանգված

ատոմական մասնիկի, ներատոմային մասնիկի կամ մոլեկուլի զանգվածը
(Վերահղված է Ատոմական զանգվածից)

Ատոմական զանգված, ատոմական կշիռ, քիմիական տարրի ատոմի զանգվածը՝ արտահայտած զանգվածի ատոմական միավորներով։

Ատոմական զանգվածի միավորներ խմբագրել

Ատոմական զանգվածի միավոր է ընդունված (1961 թվական) ածխածնի 12C իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասը, որը հավասար է 1,66043±0,00031·10-24 գրամ։ Եթե քիմիական տարրն ունի մեկ բնական իզոտոպ (F, A1 և այլն), ապա նրա ատոմական զանգվածը այդ իզոտոպի ատոմի զանգվածն է։ Մի քանի բնական իզոտոպ պարունակող տարրի Ատոմական զանգվածը այդ իզոտոպների ատոմական զանգվածների միջինն է՝ հաշված ըստ նրանց հարաբերական պարունակության։ Քանի որ տարրերի բնական իզոտոպային բաղադրությունը փոխվում է չնչին չափով (0,003%), ապա յուրաքանչյուր տարրի ատոմական զանգվածը գործնականորեն հաստատուն մեծություն է։

Պատմություն խմբագրել

Ատոմական զանգվածի հասկացությունը մտցրել է Ջոն Դալթոնը (1803 թվականին), որպես միավոր ընդունելով ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի զանգվածը (ջրածնային միավոր) և ավելի ուշ առաջարկել տարրերի ատոմական զանգվածների առաջին աղյուսակը։

1818 թվականին Ի. Բերցելիուսը հրատարակեց ատոմական զանգվածների նոր աղյուսակ՝ հաշվված ըստ թթվածնի, որի ատոմական զանգվածը ընդունված էր 100։ Քիմիկոսների միջազգային համագումարը 1860 թվականին ընդունեց Ատոմական Զանգվածների միասնական արժեքներ՝ հաշվված ջրածնային միավորներով։ Սկսած 1906 թվականից ատոմական զանգվածը չափվում էր թթվածնային միավորով՝ թթվածնի ատոմի զանգվածի 1/16 մասով։ Տարրերի պարբերական օրենքի հայտնագործել է Մենդելեևը 1869 թվականին, որը կարևոր դեր խաղաց մի շարք տարրերի ատոմական զանգվածների ճշտման գործում։ Թթվածնի բնական իգոտոպների՝ 160, 170, 180 հայտնաբերումից հետո առաջացավ ատոմական զանգվածների երկու ցուցակ՝ քիմիական և ֆիզիկական (առաջինը որպես ատոմական զանգվածի միավոր վերցնում էր բնական թթվածնի ատոմների միջին զանգվածի 1/16, երկրորդը՝ 160 իզոտոպի զանգվածի 1/16

Ատոմական զանգվածի միավոր խմբագրել

Ատոմական զանգվածի միավորը ֆիզիկական ցուցնակում 1,000275 անգամ մեծ է քիմիական ցուցնակի միավորից։ Ատոմական զանգվածի մեծությունը հավասար է ատոմը կազմող մասնիկների զանգվածների գումարին։ Ատոմական զանգվածների արժեքները մեծ մասամբ մոտ են ամբողջ թվերին, քանի որ ատոմի համարյա ողջ զանգվածը կենտրոնացված է միջուկում, իսկ միջուկը կազմող պրոտոնների և նեյտրոնների զանգվածները համապատասխանաբար հավասար են՝ 1,00727663 և 1,008665։ Ատոմական զանգվածի մեծության վրա չնչին չափով ազդում է նաև զանգվածի պակսորդը։

Որոշման եղանակներ խմբագրել

Ատոմական զանգվածի քիմիական տարրը բնորոշող կարևոր մեծություն է։ Այն որոշում են ֆիզիկաքիմիական և ֆիզիկական եղանակներով։

Ատոմական զանգվածը հաշվում են որոշելով տվյալ տարրը պարունակող նյութի մոլեկուլային զանգվածը և տարրի պարունակությունը նրանում։ Այս դեպքում ատոմական զանգվածը հավասար է մոլեկուլային զանգվածի համապատասխան մասը բաժանած մոլեկուլում տվյալ տարրի ատոմների թվի վրա։ Ատոմական զանգվածը կարելի է որոշել նաև գտնելով տարրի քիմիական համարժեքը (ատոմական զանգվածը համարժեքի և արժեքավորության արտադրյալն է)։ Ատոմական զանգվածի մոտավոր մեծությունը կարելի է գտնել Դյուլոնգի և Պտիի օրենքի օգնությամբ և էլեկտրաքիմիական եղանակով՝ օգտվելով Ֆարադեյի օրենքներից։ Ատոմական Զանգվածի որոշման ֆիզիկական եղանակներից է մասսպեկտրոմետրական եղանակը (ավելի քան 0,001% ճշտությամբ)։

Ատոմական զանգվածների արժեքներ խմբագրել

Ատոմական զանգվածների արժեքները ենթարկվում են մշտական ճշտումների ու պարբերաբար քննարկվում միջազգային հանձնաժողովներում և երկու տարին մեկ ամփոփվում աղյուսակում։ Ատոմական զանգվածների ժամանակակից արժեքները բերված են տարրերի պարբերական համակարգ և քիմիական տարրերին նվիրված հոդվածներում։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • NIST relative atomic masses of all isotopes and the standard atomic weights of the elements
  • Wieser, Michael E.; և այլք: (2013). «Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)» (PDF). Pure and Applied Chemistry. 85 (5): 1047–1078. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն) (անգլ.)
  • Дикерсон Р., Грей Г., Хейт Дж. Основные законы химии: В 2-х томах. Пер. с англ. — М.: Мир, 1982. 652 с., ил. — Т. 1. — С. 13–65, 114, 267–295.
  • Атомная масса // Химическая энциклопедия (в 5-ти т.) / И. Л. Кнунянц (ред. кол.). — М: Сов. энциклопедия, 1988. — Т. 1. — С. 216. — 623 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 657